Այսօր Սիդնեյի St. Andrew’s եկեղեցում տեղի ունեցած տոնական պատարագից հետո դքսուհի Քեթրինն ու արքայազն Ուիլյամը 8 ամսական Ջորջին տարել են Taronga Zoo կենդանաբանական այգի:
Փոքրիկ արքայազնը երջանիկ էր՝ տեսնելով ավստրալական բիլբիի ձագին, որին նրա պատվին են անվանակոչել՝ փոխանցում է spletnik.ru-ն:
Նշենք, որ արքայազն Ուիլյամը հագել էր վանդակավոր վերնաշապիկ և կապույտ շորտեր, իսկ նրա մայրը՝ դեղին զգեստ, որը լրացրել է nude երանգի բոկոտիկներով: Արքայազն Ուիլյամը իր հերթին ընտրել է կապույտ չինոս տաբատ և վանդակավոր վերնաշապիկ:
Արքայազն Ջորջի և բիլբիի ծանոթությունից հետո Քեյթն ու Ուիլյամը գնացել են տեսնելու այգու մյուս կենդանիներին, իսկ փոքրիկը մնացել է դայակի հետ:
Ընդ որում, Ջորջի փափուկ խաղալիքների հավաքածուն ավելացել է ևս մեկով՝ կենդանաբանական այգու ֆիրմային վերնաշապիկ հագած բիլբիով:
Քեթրինի և Ուիլյամի այցելության հաջորդ կետը ավստրալական Քանբերան է:











































