Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշանակվել է ղազախական «Տոբոլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
40-ամյա մասնագետը մեկնել է Կոստանայ և դիտել «Տոբոլ» – «Կայրաթ» խաղը, որից հետո հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարության հետ: Կողմերը համաձայնեցրել են պայմանագրի պայմանները:
Մինասյանն այժմ Հայաստանում է, իսկ աշխատանքի է անցնելու հաջորդ շաբաթվանից: «Տոբոլ»-ը Մինասյանի առաջին արտասահմանյան ակումբն է: