Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերքել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին շրջանառվող լուրերը: Հիշեցնենք` տեղեկությունների համաձայն «կապտանռնագույններ»-ը պատրաստվում են վաճառքի հանել հարձակվողի տրանսֆերը:
«Կարծում եմ` մարդիկ արդարացի չեն Մեսսիի նկատմամբ: Նրա շնորհիվ մեր ակումբը բազմաթիվ տիտղոսներ է նվաճել: Լեոն «Բարսելոնա»-ի առաջատարն է և լիովին կատարում է իր պարտականությունները:
Չենք կասկածում, որ նա կշարունակի հաջողություն բերել մեր թիմին: Մեսսին դեռ երիտասարդ է, ընդ որում լավագույնն է աշխարհում: Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվականը, բայց մենք ցանկանում ենք նոր պայմանաագիր առաջարկել Լեոյին` հաշվի առնելով ժամանակակից ֆուտբոլի ֆինանսական հնարավորությունները»,- «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:









































