Բնության պահպանության վառ առաջամարտիկ Սթինգն ու նրա կինը՝ Տրուդի Սթայլերը, երեկ տոնում էին իրենց՝ Արևադարձային անտառների պաշտպանության հիմնադրամի 25-ամյակը: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Ի պատիվ Rainforest Fund-ի հոբելյանի՝ համերգ է տեղի ունեցել նյույորքյան «Կարնեգի-հոլ» լեգենդար համերգասրահում: Դրա մասնակիցներ և հյուրեր են դարձել Քևին Սփեյսին, Բիլ Քլինթոնը, օպերային երգչուհի Ռենե Ֆլեմինգը, գործարար Ռոբերտ Կրաֆտն ու նրա ընկերուհին՝ Նոել Լենդերը և այլք:
Միջոցառմանը ներկա է եղել նաև հղի դերասանուհի Օլիվիա Ուայլդը՝ չնայած այն բանին, որ իր առաջնեկի լույս աշխարհ գալուն մնացել է մոտ 2 շաբաթ:













































