Մեծ Բրիտանիայում քիմիաթերապիա անցած մարդկանց համար ստեղծվել է նոր ցավազրկող միջոց՝ ասվում է հոդվածում, որը հրապարակվել է գիտական British Medical Journal ամսագրում:
Հաղորդվում է, որ դեղամիջոց ստեղծելուն նրանց հուշել է այն, որ քիմիաթերապիայից հետո լրջորեն վնասվում են նյարդերի շուրջ արյունատար անոթները: Արդյունքում՝ հետազոտողները կարողացել են ստեղծել դեղամիջոց, որը նվազեցնում է այդ ցավը:
Ապա փորձարկումներ են իրականացվել մկների վրա, որի արդյունքները հաջող են եղել: Գիտնականները հուսով են, որ շուտով դեղամիջոցը կկարողանան օգտագործել նաև մարդիկ: