Փրկարարներին հաջողվել է մուտք գործել ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավարևմտյան ափի մոտ խորտակված «Սևոլ» ուղևորատար նավի ներսը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել է Ծովային ոստիկանության ազգային գործակալությունը, այնտեղ հայտնաբերվել է ևս 3 դի: Այսպիսով՝ նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-ի:
Ներկայում անհետ կորած է համարվում 264 մարդ, փրկվել է 179 ուղևոր:
Հարավկորեական նավում եղել են 475 ուղևորներ և անձնակազմի անդամներ:









































