Friday, 26 06 2026
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Դաղստանում ձերբակալել են ահաբեկչական ինտերնետ-համայնքի անչափահաս ղեկավարին

«Առավոտ». Էրդոդանը կփոխի՞ իր տեսակետը Հայաստանի խնդրի վերաբերյալ

«Սաբահ» օրաթերթի սյունակագիր Յավուզ Բայդարը «Հայաստան-Թուրքիա՝ քաղաքականություն և մեդիա քննարկումներ» համաժողովի ընթացքում գնահատելով Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները՝ «Առավոտ»-ին ասել է. «Այս կուսակցության օգտին քվեարկել է ուժեղացած միջին դասը, որը ցանկանում է պահպանել ձեռք բերածը»: Ըստ նրա՝ իշխող կուսակցությունը նաև ընդդիմադիր է Թուրքիայի հին ամբողջատիրական կարգերին։

Թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ «Արդարություն և զարգացում» կուսակցության վերաբերյալ՝ ասել է. «Անկասկած, հիմնական դերակատարը մնալու է Էրդողանը»: Ըստ նրա՝ Գյուլի դերն այս ընտրություններից հետո թուլացավ կուսակցության մեջ. «Սակայն Գյուլը շարունակելու է մնալ առանցքային դերակատարներից մեկն առաջիկա տարիներին»: Յավուզ Բայդարի գնահատմամբ՝ խնդիրներ կան, որոնց նկատմամբ վերաբերմունքը միավորում է Գյուլին և էրդողանին՝ ինչպես, օրինակ, քրդական հարցն է. «Բայց այնպիսի խնդիրները, ինչպիսին, ասենք, Հայաստանն է, ըստ երևույթին՝ բաժանում է նրանց»: Նշել է նաև, որ չնայած Գյուլը թուլացել է կուսակցության խորհրդարանական հատվածում՝ «Նա մեծ ժողովրդականություն ու հարգանք է վայելում «Արդարություն և զարգացում» կուսակցության ազգային կառույցներում՝ մարզերում։

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով որոշ վերլուծաբանների առայժմ չիրականացած այն կանխատեսումներին, թե ընտրությունների ավարտից հետո էրդոդանը վերստին կանդրադառնար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին՝ Յավուզ Բայդարն ասել է. «Ես չեմ տեսնում, թե այդ կապակցությամբ որևէ տեղաշարժ կամ քայլ կլինի առաջիկա ապագայում, համենայնդեպս՝ ոչ մինչև այս տարվա վերջ: Շատ զարմանալի կլինի, եթե այլ բան լինի, քանի որ օրակարգը շատ լեցուն է հարցերով՝ սահմանադրություն, քրդական խնդիր: Քաղաքական օրակարգը զբաղեցված կլինի եվրոպական միությանն անդամակցության առաջընթացի զեկույցով և այս կարգի զարգացումներով։ Ես չեմ կարծում, թե Էրդողանը որևէ հրատապություն է տեսնում այդ առումով։ Եվ գուցե միայն եկող տարվա հունվարից հետո մենք կարող ենք տեսնել որոշ նշաններ»։

Անդրադառնալով Թուրքիայում համաժողովի ընթացքում վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի հայտնած տեսակետին, թե Ռեջեփ Թայիփ Էրդոդանը կփոխի իր տեսակետը Հայաստանի խնդրի վերաբերյալ, երբ դա կբխի իր շահերից՝ Յավուզ Բայդարն ասել է. «Սա ճիշտ է: Էրդողանը պրագմատիկ է: Եթե նա տեսնի քաղաքական նվաճումների, շահույթի հնարավորություն՝ նա իր տրամադրվածությունը կփոխի անմիջապես: Սա այն է, ինչ նա արել է նաև նախկինում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում