Խորհրդարանը քննարկում էր երկրաշարժերի հետևանքների դեմ պայքարի վերաբերյալ օրինագիծը, և քաղաքական գործիչը ելույթի համար ձայն է խնդրել: Ֆլավիո Դեմուրոն գրպանից հանել է մատանու տուփը, և իր գործընկերների ծափահարությունների ներքո, առաջարկություն է արել իր սիրելիին՝ Էլիզեին:
Կինը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց այդ օրը նստած էր խորհրդարանի դահլիճում: Նա պատասխանել է «այո»: Ի տարբերություն գործընկերների, խորհրդարանի խոսնակը նման ժեստը լրիվ անտեղի է համարել:












































