Friday, 26 04 2024
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

Վարչապետի մարտահրավերն ընդունված է. ովքեր են կամավորները

Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանն ընդունել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ այսպես ասած, չելենջը, որով վարչապետը նրանց առաջարկում էր քարտային համակարգով ներգրավվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակության գործում և անել այնպես, որ ամեն ամիս նրանց վճարային քարտից 20-21 դոլար փոխանցվի հիմնադրամին՝ ավտոմատ կերպով: Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակության ընթացքում, որի ամենամյա հեռուստամարաթոնը նախօրեին էր:

Մարաթոնի ընթացքում հավաքվել էր մոտ 10 միլիոն դոլար, որը կարծես թե ինչ-որ ստանդարտ բազային թիվ է դարձել արդեն տասնյակից ավելի տարի կամ գրեթե միշտ: Թիվ, որը, մեղմ ասած, համարժեք չէ, այսպես ասած, տասը միլիոն հայության վիճակագրությանը: Նիկոլ Փաշինյանը խոսում էր այդ մասին և առաջարկում հանգանակության նոր մեխանիզմ, որը թույլ կտա ձևավորել ամենամյա հանգանակության այնպիսի ծավալ, որը համարժեք կլինի գոնե հինգ միլիոն հայության վիճակագրությանը:

Խոսել այն մասին, որ համահայկական այդ ներուժը շատ կարևոր է Հայաստանի, Արցախի, նույնիսկ հենց Սփյուռքի համար՝ նշանակում է չխոսել ոչինչ: Նիկոլ Փաշինյանն այդպիսով առաջ է քաշում համահայկական բյուջեի գաղափարը, որի մասին դեռևս ամիսներ առաջ էր խոսել՝ «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Վարչապետը առաջարկում է հետաքրքիր մեխանիզմ և տրամաբանություն, սակայն ամբողջ հարցն այն է, որ այդ մեխանիզմն ու տրամաբանությունը թերևս որոշակիորեն օդում են, քանի որ չկա համահայկական բովանդակության շուրջ երկխոսություն և գաղափարական, բովանդակային բազա, որի վրա կաշխատի հանգանակության մեխանիզմը: Այլ կերպ ասած՝ մենք համոզվա՞ծ ենք, որ խնդիրը հանգանակության մեխանիզմն է և այն փոխելու առաջարկը ինքնաբերաբար կփոխի հայության վերաբերմունքը հանգանակության նկատմամբ: Հազիվ թե:

Խնդիրն ըստ երևույթին գաղափարն է, որին մինչ այժմ գերազանցապես ծառայեցվել է հեղափոխության փաստն ինքնին: Հայաստանում թավշյա հեղափոխությանը հաջորդած երկու հանգանակությունները ցույց տվեցին, որ իբրև գաղափարական հիմք այն բավարար չէ, և պահանջվում է բովանդակային էական համալրում: Ընդ որում, այստեղ պետք է հաշվի առնել այն, որ չնայած հեղափոխության օրերին Սփյուռքից էական աջակցությանն ու ոգևորությանը՝ այդուհանդերձ, հայկական Սփյուռքը բավականին բազմաշերտ, անգամ բազմամշակույթ մի հանրույթ է, որտեղ հազիվ թե ինքնին հեղափոխությունը լինի ունիվերսալ լեզու: Մենք ունենք համահայկական ունիվերսալ լեզվի անհրաժեշտություն: Խոսքը, բնականաբար, զուտ հաղորդակցական լեզվի մասին չէ, այլ լեզու՝ նպատակի, պատկերացման, հեռանկարի, խաղի և հարաբերության կանոնների իմաստով:

Ողջունելի է, որ Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանն ընդունել են Հայաստանի վարչապետի առաջարկը: Թերևս կասկած չկար, որ նրանք կընդունեն այն: Դա բխում է ոչ միայն նրանց սոցիալական վիճակից, այլև կարգավիճակից: Կասկած չկա նաև, որ ընդունելու է նաև Քիմ Քարդաշյանը: Բայց ամբողջ հարցն այն է, որ առաջարկը ընդունեն հարյուր հազարավոր և միլիոնավոր, այսպես ասած, շարքային մեր հայրենակիցներ ու թեկուզ ամսական 2, ոչ թե 20 դոլարի հաշվարկով: Իսկ նրանց ընդունելու համար վարչապետի միայն չելենջը բավարար չէ, նրանց պետք է վարակել կենսունակ գաղափարով, ընդ որում՝ պարբերաբար սպասարկվող գաղափարով:

Այս հարցը, իհարկե, միայն վարչապետի հարցը չէ, այլև հայկական պետականության ապագայով մտահոգ բոլոր շրջանակների: Վարչապետը, սակայն, կարող է և պետք է լինի նրանց այդ հարցի շուրջ մոբիլիզացնողը, ընդ որում՝ անկախ քաղաքական հարցերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում