Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19:18-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հալաբյան փողոցից Մոնթե Մելքոնյան փողոց տանող հատվածում «Chevrolet Aveo» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ», որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան:










































