Վաշինգտոնում` Սպիտակ տան տարածքում աղվես է հայտնվել, որին հսկիչները, այս թվում` ԱՄՆ հատուկ ծառայության գործակալները, չեն կարողանում բռնել: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Նշվում է, որ կենդանին հայտնվել է Սպիտակ տանը դեռևս նախորդ աշնանը, երբ երկրում բյուջետային ճգնաժամ էր, և շատ աշխատակիցներ անվճար արձակուրդ էին ուղարկվել: Դրանից ի վեր աղվեսը շատ անգամ է անհանգստացրել Սպիտակ տան հսկիչներին, իսկ մի գիշեր էլ նույնիսկ կոխկրտել է Միշել Օբամայի բանջարանոցը:
Աղվեսին շատերն են տեսել, այդ թվում` նույնիսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:









































