Wednesday, 24 06 2026
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա

«ՀԺ». Ցեմենտի պատվավոր բանվոր, հրահանգիչ-շինարար-հարստացնող դիվանագետները հայոց

Վերջին տարիներին Հայաստանի դիվանագիտական կորպուսը բացառապես անհաջողություններ է արձանագրում:

Այս ընթացքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հասցրեց հօդս ցնդեցնել իր անձի շուրջ ստեղծված այն միֆը, թե իբևրնա մեծ դիվանագետ է: Խնդիրը, սակայն, միայն Նալբանդյանը չէ: Վերջին տարիներին ՀՀ դիպկորպուսը համալրվում է անձանցով, ովքեր դիվանագիտության հետ որևէ կապ չունեն: Ովքե՞ր են մեր դեսպանները, ինչո՞վ են նրանք իրականում զբաղված այլ երկրներում, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հենց նրանց նախընտրում:

Մուրադ Մուրադյան (ԲԱՄՕ-ի Մուրադ)։ Հայտնի այս շինարարին Սերժ Սարգսյանն անցյալ տարվա աշնանը նշանակեց Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Ծնվել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում, ավարտել գյուղատնտեսական ինստիտուտը, այնուհետև Ռուսաստանում հիմնադրել ԲԱՄՕ ընկերությունը և սկսել շինարարական գործունեություն ծավալել ՌԴ-ում: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը ԲԱՄՕ-ի Մուրադին արտակարգ և լիազոր դեսպանի կոչում շնորհեց և ուղարկեց Իրաք, ի՞նչ է անում այս անձը այնտեղ:

Անդրանիկ Մանուկյան (Սերվիսի Անդո), Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Ծնվել է Հրազդանի Աղավնաձոր գյուղում, ավարտել է ժողտնտեսության ինստիտուտը, այնուհետև Սանկտ Պետերբուրգի ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտը: Աշխատել է Հրազդանի ցեմենտի գործարանում՝ որպես բանվոր, ՀՀԿ Երևանի քաղաքային կոմիտեում՝ հրահանգիչ, «Հայավտովազ» տեխսպասարկում առևտրաարդյունաբերական ֆիրմայում՝ գլխավոր տնօրեն: Այնուհետև դարձել է Աժ պատգամավոր, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, պետեկամուտների նախարար, տրանսպորտի և կապի նախարար, Սերժ Սարգսյանի խորհրդական: Այդ ընթացքում Անդրանիկ Մանուկյանը հասցրեց Երևանում կառուցել «Մետրոպոլ» հյուրանոցը, «Մետրոպոլի» հետևի շենքը, որտեղ այժմ տեղակայված «Վիվասելը» և այլն: Մի խոսքով, Մանուկյանը ևս ակտիվորեն զբաղված էր շինարարական բիզնեսով:

Օլեգ Եսայան (ԼՂՀ Աժ նախկին նախագահ), ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Ծնվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղում, ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը, աշխատել ԼՂՀ Մարտունու շրջանի գործադիր կոմիտեում, եղել է ԼՂՀ երկրորդ և երրորդ գումարման Աժ նախագահը, հետագայում նշանակվել ՀՀ արժեթղթերի պետական հանձնաժողովի նախագահ: Սրանից հետո՝ 2006-ի հունիսից սկսվեց Օլեգ Եսայանի դիվանագիտական կարիերան, նա, նախ, Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվեց Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, իսկ արդեն 2010-ի հունվարին Սերժ Սարգսյանը նրան նշանակեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Հովհաննես Մանուկյան, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Ծնվել է Գյումրիում, ավարտել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, աշխատել ՀՀ ԳԽ քարտուղարի օգնական, եղել է ԿԸՀ անդամ, դատավոր, ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: Նրա կենսագրության մեջ նշվում է, որ նաև լավ խոհարար է, համով ուտեստներ է պատրասւրում:

Վլադիմիր Բադալյան (Աժ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի և Աերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մտերիմն է), Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Ծնվել է Երևանում, ավարտել պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ճարտարագետ-հարստացնող է: Աշխատել է Ղազախստանի լեռնամետալուրգիական գործարան-գիտաարտադրական միավորումում վարպետ, ճարտարագետ, «Հրազդան» մարզահամալիրի տնօրեն: Նա ավելի շատ հայտնի էր որպես «Հրազդան» տոնավաճառի տնօրեն: Այնուհետև դարձել է Աժ պատգամավոր, ՀՀԿ անդամ է: Նրան ևս արտակարգ և լիազոր դեսպանի կոչում է շնորհել Սերժ Սարգսյանը:

Արմեն Խաչատրյան (Աժ նախկին նախագահ), Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Ծնվել է Երևանում, ավարտել Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, ՀԿԿ Շահումյանի շրջկոմի հրահանգիչ, Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, հոր հետ հիմնադրել է «Հրաչյա Աճառյան» համալսարանը և դարձել սույն բուհի պրոռեկտոր, այնուհետև Աժ պատգամավոր և Աժ նախագահ: Խիստ ուշագրավ մի դետալ ևս. Խաչատրյանի կենսագրական տվյալների մեջ նշված է, որ նրա կենսագրական տվյալները զետեղված են «Նշանավոր մարդիկ» համաշխարհային հանրագիտարանում, և նա ԱՄՆ կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»: Արմեն Խաչատրյանին արտակարգ և լիազոր դեսպանի կոչում շնորհեց Ռոբերտ Քոչարյանը՝ նշանակելով Ուկրաինայում ՀՀ դեսպան, այնուհետև Սերժ Սարգսյանը Խաչատրյանին ուղարկեց Բելառուս՝ փոխարենը նշանակելով Անդրանիկ Մանուկյանին:

Հ.Գ. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության դեսպան Չարլզ Լոնս Դեյլը 20-ամյա դիվանագիտական փորձ ունի և տիրապետում է 4 լեզուների: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոհանն Շմիդթը գրեթե 30-ամյա դիվանագիտան կան փորձ ունի: ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ավելի քան տասնամյա դիվանագիտական փորձ ունի: ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինթիոսը 35-ամյա դիվանագիտական փորձ ունի: Նրանք բոլորն անցել են դիվանագիտական լուրջ դպրոց, մասնագիտությամբ դիվանագետ են, տիրապետում են մի քանի լեզուների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում