Ռուսական հեղինակավոր Sport-Express պարբերականը կազմել է Եվրոպայի 7 ամենագեղեցիկ վոլեյբոլիստուհիների ցուցակը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Եվրոպայում հանդես եկող 7 ամենեագեղեցիկ վոլեյբոլիստուհիներին:
Նատալյա Գոնչարովա
2010 թվականի հուլիսին Նատալյա Գոնչարովան Ռուսաստանի հավաքականի կազմում դարձավ Ելցինի գավաթի հաղթող, իսկ սեպտեմբերին՝ Գրան-պրի 2011-ի որակավորման փուլի արծաթե մեդալակիր: 2010 թվականի նոյեմբերին հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն: 2013 թվականի հուլիսի 15-ին Ռուսաստանի ուսանողական հավաքականում դարձավ Կազանի ունիվերսիադայի ոսկե մեդալակիր: 2013 թվականի սեպտեմբերի 15-ին հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն:


Յովանա Բրակոչեվիչ
2011 թվականի ամռանը Բրակոչեվիչը Սերբիայի հավաքականի կազմում դարձավ Գրան-պրի մրցաշարի բրոնզե մեդալակիր՝ Մակաոյում կայացած եզրափակիչ փուլում ցույց տալով լավագույն արդյունավետությունը: Նույն թվականի հոկտեմբերի 2-ին դարձել է Իտալիայում անցակցված Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն խաղացող: 2012 թվականից հանդես է գալիս Ստամբուլի «Վաքիֆբանկ» ակումբում, որի կազմում 2013 թվականին դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, աշխարհի ակումբային չեմպիոն և երկու մրցաշարերում էլ դարձել է ամենաարժեքավոր խաղացողը:


Մարտինա Գուիջի
Գրավիչ իտալուհի Մարտինա Գուիջին խաղում է կենտրոնական արգելափակողի դիրքում՝ չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբում և Իտալիայի հավաքականում:


Տատյանա Կոշելեվա
Տատյանա Կոշելեվան 2007 թվականից հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: 2010 թվականին դարձել է աշխարհի, իսկ 2013 թվակնին Եվրոպայի չեմպիոնուհի:


Մանոն Ֆլիեր
Հոլանդուհի Մանոն Ֆլիերը ճանաչվել է 2010-2011 մրաշրջանի Համաշխարհային լիգայի եզրափակչի լավագույն հարձակվող:


Լեսյա Եվդոկիմովա
2006 թվականից Լեսյա Եվդոկիմովան կրկին ընդգրկվեց Ռուսաստանի ազգային հավաքականում՝ տարբեր միջազգային ընկերական մրցաշարերում մասնակցելու համար («Մոնտրե Վոլե Մասթերս» 2006, 2007): 2010 թվականին հավաքականի կազմում ճանաչվել է աշխարհի չեմպիոնուհի:


Հելենա Հավելկովա
Վերջին 3 տարիների ընթացքում գեղեցկուհի չեխ մարզիկը հանդես է եկել իտալական «Բուստո Արսիցիո» ակումբում, որի կազմում դարձել է Իտալիայի գավաթակիր և ճանաչվել է «Չորսի եզրափակիչ»-ի ամենաարժեքավոր խաղացող:









































