Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը տարօրինակ է համարում Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեության վտանգավոր լինելու մասին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը՝ շեշտելով, որ Վանեցյանն այդ մասին խոսում է հիմա՝ պաշտոնանկ լինելուց հետո միայն, այնինչ՝ շուրջ մեկուկես տարի լինելով ԱԱԾ տնօրեն, Արթուր Վանեցյանն որևէ անգամ այդպիսի հայտարարություն կամ դրանից բխող համապատասխան գործողություններ չի ձեռնարկել։
«Ես որևէ բան չեմ բացառում, գուցե իսկապես հիմքեր կան այդպես կարծելու, որ Սորոսը վտանգավոր է և այլն և այլն, բայց հետաքրքիր է, թե այդ դեպքում ինչո՞ւ պարոն Վանեցյանն այն ժամանակ համապատասխան քայլեր չէր ձեռնարկում այս ուղղությամբ․ իր այդ հարցազրույցի ժամանակ նա ասում է, թե ժամանակը կգա, ինքը կխոսի ու չակերտներ կբացի, բայց ազգային անվտանգության խնդիրները «ժամանակների գալով» կամ «չակերտներ բացելով» չեն լուծում, այլ դա ամենօրյա աշխատանք պիտի լիներ ԱԱԾ-ի պետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության համար։ Այս մարդը, ցավոք, այդպես էլ չհասկացավ իր պաշտոնի կարևորությունն ու լրջությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Նինա Կարապետյանցն ու միևնույն ժամանակ հավելեց նաև․
«Այս ամենը դիշովիյ մանիպուլյացիա է, որին միացել է նաև Արթուր Վանեցյանը»։
Մանրամասները՝ տեսանյութում։