Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ատլետիկո Մինեյրո»-ի հանրահայտ կիսապաշտպան Ռոնալդինյոյի նոր ընկերուհուն` «Միսս Բրազիլիա-2013», 21-ամյա ուսանողուհի Ժակլին Օլիվեյրուին:
Նրանց հարաբերությունների մասին տեղեկությունները պատահաբար հաստատել է անձամբ բրազիլացի ֆուտբոլիստը` մարտի 8-ին` կանանց միջազգային օրը, սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակելով մի քանի լուսանկարներից ամբողջացած մեկ լուսանկար` գրելով. «Շնորհավորում եմ աշխարհի բոլոր կանանց: Եվ իմ սերն եմ նվիրում բոլոր կանանց, ովքեր կան իմ կյանքում»:









































