ԱՄՆ բյուջետային-վարչական վարչությունը հուլիսի 25-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից մի քանի ժամ անց, միջոցներ է ձեռնարկել Ուկրաինային 250 մլն դոլար օգնությունը դադարեցնելու համար։ Այս մասին հաղորդում է СNN-ը։
Փաստաթղթերի համաձայն՝ օգնությունը դադարեցնելու հարցը նախ քննարկվել է հուլիսի սկզբին։
Իսկ հուլիսի 18-ին՝ Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցից մեկ շաբաթ առաջ, բոլոր մասնակից գերատեսչությունները հայտարարել են, որ Սպիտակ տան կարգադրությամբ օգնությունը սառեցվում է։
Բացի այդ, ռազմական օգնություը փուլ առ փուլ է սառեցվել՝ սեպտեմբերի 11-ին, երբ այդ մասին հայտարարեց Թրամփը և սեպտեմբերի 27-ին ու 30-ին։