Friday, 26 04 2024
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Չեմ կիսում Վանեցյանի կարծիքը. քաղաքական հախուռն հայտարարությունները ճիշտ չեն. Ալեն Սիմոնյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

– Տաք թեմաների շարքում է մնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը, դուք ՀՖՖ գործկոմի անդամ եք, ի՞նչ եք կարծում՝ ՀՖՖ նախագահի հրաժարականը քաղաքակա՞ն էր, մարզակա՞ն էր, ինչպիսի՞ն էր:

– Մարզական հրաժարական էր, ինչ մասին երկուստեք հայտարարվեց:

– Առանց որևէ քաղաքական ենթատեքստի՞:

– Այո՛, ընդհանրապես առանց որևէ քաղաքական ենթատեքստի, նույնիսկ շատ մտերմիկ, ընկերական մթնոլորտում զրույց և քննարկում է տեղի ունեցել:

– Իսկ ճի՞շտ է, որ Վանեցյանը պահանջել է, որ ամբողջ կազմը հրաժարական տա՝ ասելով, որ միայն այդ դեպքում ինքը հրաժարական կտա:

– Որևէ մեկը որևիցե բան չի պահանջել, որևէ պայման չի դրել ինչ-որ մեկի առջև: Գիտեմ, որ շատերը ենթադրում էին, որ պայքար կգնա, որ քաղաքական թիմը կգա Արթուր Վանեցյանին, որը ԱԱԾ նախկին տնօրենն էր, կհանի ՀՖՖ նախագահի պաշտոնից, բայց վստահեցնում եմ, եղել է զրույց փոխըմբռնման մթնոլորտում, եղել է գիտակցություն, որ խնդիր կա, ի սկզբանե ՀՖՖ ղեկավարի պաշտոնը ստանձնելիս պարոն Վանեցանը նշել է, որ եկել է որոշակի ժամանակահատվածով, կոնկրետ առաքելությամբ: Թող որևէ մեկն ինտրիգ չփնտրի դրա մեջ, քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա, սուրճ ենք խմել, քննարկել ենք, թե ինչ պետք է արվի և ինչպես պետք է արվի ընդհանրապես:

– Դոմինանտ տպավորությունն այն է, որ ՀՖՖ նախագահի հրաժարականը ուղիղ կապված է իշխանությունների հետ վերջին շրջանի անհամաձայնության հետ:

– Չի եղել նման բան: Ես նույնպես ենթադրում էի, որ լարված խոսակցություն կարող է լինել, բայց նման բան չի եղել, ի պատիվ քննարկման բոլոր մասնակիցների՝ եղել է առողջ քննարկում, և կայացվել է ճիշտ որոշում:

– Դուք վաղո՞ւց եք ճանաչում Արթուր Վանեցյանին:

– Շատ:

– Կարելի է ասել՝ մտերիմ հարաբերությունների մեջ եք եղել:

– Այո, իհարկե:

– Իսկ հիմա՝ ո՞չ:

– Հիմա առաջվա նման չէ, բայց նորմալ հարաբերությունների մեջ ենք, չեմ կարող ասել, որ թշնամիներ կամ հակառակորդներ ենք:

– Առհասարակ Հայաստանը փոքր է, ասում են՝ նախկին իշխանությունների հետ շփումները անհարմարություններ են առաջացնում գործող իշխանությունների ներկայացուցիչների շրջանում:

– Ես անձնական որևիցե խնդիր չունեմ, կա քաղաքական և աշխատանքային անհամաձայնություն, ժամանակին պարոն Վանեցյանը եղել է Էրեբունու շրջանի ԱԱԾ ղեկավարը, ես եղել եմ ծայրահեղ ընդդիմության ներկայացուցիչ, մենք շփվել ենք, հետո նա եղել է ԱԱԾ տնօրեն, հիմա որևիցե կապ չունի իշխանության հետ, ես իշխանության ներկայացուցիչ եմ, և կարծում եմ, որ պետք չէ ծայրահեղացնել, արդեն ասացի, որ մենք նորմալ հարաբերություններ ունենք:

– Այնուամենայնիվ, ահագին ժամանակ է անցել այն պահից, երբ ԱԱԾ տնօրենը հրաժարական տվեց իր պաշտոնից, դուք հասկացե՞լ եք, թե քաղաքական այդ վարքագծի պատճառը որն էր:

– Ես չեմ կիսում պարոն Վանեցյանի մոտեցումը, նրա վերաբերմունքն ու մեկնաբանությունները: Բավականին շատ տեղյակ լինելով՝ և՛ իշխանության ներսից՝ ամեն ինչից և իրենից, նաև անձնական հարաբերություններ ունենալով նրա հետ՝ ես չեմ կիսում նրա կարծիքը և համարում եմ, որ քաղաքականության մեջ նման հախուռն հայտարարություններ անելը և արագ էմոցիոնալ քայլեր անելը ճիշտ չէ: Ի դեպ, հաճախ ես էլ եմ այդ սխալները թույլ տալիս, բայց դա չի նշանակում, որ այդ սխալը չկա ու այդ սխալը պետք է կրկնել:

– Օրինակ՝ Վանեցյանը հայտարարում է, որ Բաց հասարակության հիմնադրամը սպառնալիք է Հայաստանի համար:

– Ես չեմ դիտել հարցազրուցը. լսելով այն արձագանքները, որոնք առկա էին հարցազրույցից հետո, ուղղակի չդիտեցի, որքան հասկացա, հստակ պատասխաններ չեն եղել, և հիմնական քննարկումը ՀՖՖ-ի վերաբերյալ է եղել: Ես ՀՖՖ մասին ամեն ինչ ներսից գիտեմ, իսկ «միգուցե», «հնարավոր է», «կտեսնենք» պատասխաններն ինձ քիչ են հետաքրքրում:

– Հարցն այն է, որ ոչ պատահական մարդ է այդպիսի մտքեր արտահայտում, այլ ինֆորմացիայի բավականին մեծ բազայի տիրապետող մարդ, և նա ասում է, որ կան քաղաքական որոշ ուժեր, որոնք դրսից են ֆինանսավորվում:

– Թող զբաղվեն համապատասխան մարմինները, ես այդ հարցով կաղապարված եմ, ես քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ և, կարելի է ասել, ամենահաճախ հրապարակային ելույթ ունեցող և թիմի կարծիք հայտնողն եմ, չեմ ուզում այդ հայտարարության հետ կապված որևէ կարծիք հայտնել, եթե կա իրավական առումով որևիցե խնդիր, իրավապահ մարմինները վստահ եմ կարձագանքեն: Դրա համար պետք չէ, որ Ալեն Սիմոնյանը եթերով այդ մասին հայտնի կամ որևիցե մեկը իրենց զանգահարի, իսկ եթե չկա իրավական խնդիր, չեն արձագանքի: Քաղաքական առումով ես առ ոչինչ եմ համարում Արթուր Վանեցյանի հարցազրույցը:

– Այսինքն՝ ԱԱԾ նախկին տնօրենի այդպիսի հայտարարությունները նրա քաղաքական վարքագծի ուղիղ հետևա՞նք են:

– Չեմ կարող ասել: Այնուամենայնիվ, հարցազրույցի ընթացքում հաղորդավարուհու կողմից փորձ է կատարվում բերել քաղաքական դաշտ, իսկ պարոն Վանեցյանը փորձում էր խույս տալ, թե որքանով է դա իր մոտ ստացվել, թող հասարակությունը գնահատական տա: Կարող եմ վստահեցնել, որ այդ հարցազրույցի մասին մի քանի օր հետո մոռացվելու է, այն Հայաստանի քաղաքական դաշտում ոչ մի բան չի փոխել և չի փոխելու, որովհետև չկա որևիցե մի բան, որը կարող է Հայաստանի այսօրվա իշխանություններին անհարմար դրության մեջ դնել օրենսդրական առումով:

– Ի՞նչ ընթացք է կանխատեսվում, ինչպե՞ս է ձևավորվելու ՀՖՖ նոր կազմը, կա՞ն արդեն հավանական թեկնածուներ:

– Նախապատվությունը տրվելու է այն մարդկանց, ովքեր ապրում են ֆուտբոլով և ֆուտբոլը նրանց հիմնական զբաղմունքն է, այսինքն՝ ձեռքի հետ ֆուտբոլով զբաղվող մարդկանց առկայությունը ՀՖՖ գործկոմում հասցվելու է նվազագույնի՝ մեկ-երկու հոգի կարող են լինել, քանի որ, այնուամենայնիվ, գործկոմի անդամները դաշտում չեն լինում, մարտավարություն են որոշում և այլն: Հիմա կազմը շատ ավելի քաղաքականացված է, քան անհրաժեշտ է, բոլորն էլ գիտեն, թե դա ինչով է պայմանավորված: Հիմա մեկ այլ խնդիր կա, պետք է ձերբազատվել այն ֆեյք հասարակական կազմակերպություններից, որոնք ներառված են կազմում, այդ ՀԿ-ներն ընդամենը թուղթ ու կնիք են և տարբեր շահեր կարող են հետապնդել: Ֆուտբոլը պետք է գցենք անհրաժեշտ հունի մեջ:

– Գլխավոր հարցը բաց է մնում՝ ի՞նչն է մեզ պարտադրել մինչ այժմ ՀՖՖ նախագահ ընտրել փողային կամ ուժային մեծ հենարան ունեցող անձանց:

– Եղել են բազմաթիվ հարցեր, որոնք լուծելու համար ՀՖՖ-ն ստիպված է եղել դիմել ազդեցություն ունեցող մարդկանց: Այսօր ՀՀ-ում պարտադիր չէ «լավ տղա» լինես, որ նախարարի հետ հանդիպես, Ալենի կամ մյուսի հետ հանդիպես, դրա անհրաժեշտությունը նվազում է և հասնելու է զրոյի…

– Դա՞ է եղել գլխավոր խնդիրը, որ մեր ֆուտբոլը դոփում է տեղում:

– Ո՛չ, խնդիրներ շատ կան, հիմա գործընթաց է սկսվել, չեմ ուզում խոսել այդ խնդիրների մասին, քանի որ դա տարբեր մեկնաբանությունների տեղիք կտա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում