Օրերս Հնդկաստանի Գերագույն դատարանը ճանաչեց երկրում երրորդ սեռի առկայության փաստը: Չնայած հազարավոր տարիների ավանդույթին՝ հիջրաներն ու արավանիները խտրականության են ենթարկվում այդ երկրում և ապրում են աղքատության մեջ: Շատերը փող վաստակելու համար զբաղվում են մարմնավաճառությամբ կամ ողորմություն խնդրելով: Բրիտանական The Guardian պարբերականի լուսանկարիչը ներկայացրել է նրանց պատմությունը:










































