Sunday, 16 06 2024
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար

Իշխանության թույլ արձագանքը Վանեցյանին. ինչպես է «թավիշը» ծնում ռևանշիզմ

«Այստեղ ամենակարևորն այն է, որ ԱԱԾ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը իրեն թույլ է տալիս խոսել՝ գիտակցելով, որ այդ խոսքով վնասում է Հայաստանի Հանրապետությանը: Կան պաշտոններ, որոնցում նշանակված անձի առաջնային հատկությունը լռելու ունակությունն է, որովհետև նրանց խոսելը վնասում է իրենց երկրին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով Վանեցյանի՝ օրերս արած հայտարարություններին:

Բովանդակային հարթության վրա պատգամավորը միանգամայն իրավացի է, ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունից հասարակությունը սպասում է ավելի համարժեք գնահատականներ, եթե կուզեք՝ գործողություններ, հակառակ պարագայում իմաստուն մտքեր կարող են արտահայտել բոլորը, որոնք, սակայն, իրավիճակը շտկելու համարժեք գործիքակազմ չունեն։

Խնդիրը պետք է դիտարկել ավելի գլոբալ համատեքստում, երբ իշխանության հապաղումը, որոշ դեպքերում՝ պրոֆեսիոնալիզմի ակնհայտ բացակայությունը հանգեցնում են ֆորս-մաժորային իրավիճակների, ճգնաժամերի, որոնց հաղթահարումը հետո պահանջում է մեծ ջանքեր, իշխանության ներուժի ամբողջական կոնսոլիդացիա։ Օրինակ՝ իշխանություններն այդպես էլ իրավաքաղաքական գնահատական չտվեցին նախկին համակարգի հանցավոր գործունեությանը, ինչի հետևանքով մենք ականատեսն ենք ռեստավրացիայի ակնհայտ ու ցինիկ դրսևորումների, որոնց գագաթնակետը դարձան «Վերնատան» հավաքին հնչած մանիպուլյատիվ ելույթները, Սերժ Սարգսյանի խոսքը ԵԺԿ համագումարում։ Ավելին, քանի դեռ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի, հասարակության մի զգալի մասին օբյեկտիվորեն կարող է թվալ, թե գործարք, ստվերային պայմանավորվածություններ գոյություն ունեն հեղափոխության թիմի ու երրորդ նախագահի միջև։

Կամ՝ ինչո՞վ էր մեկ տարի զբաղված իշխանությունը, որ թույլ տվեց ՍԴ շուրջ ճգնաժամի հասունացումը, ու հիմա էլ փակուղին հաղթահարելու համար ձեռնարկվում են քայլեր, որոնք, մեղմ ասած, տարակուսելի են։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում վաղ կենսաթոշակի ձևով գործարք առաջարկել ՍԴ դատավորներին, որոնք գործնականում եղել են իշխանության ուզուրպացիայի գրեթե բոլոր ակտերի ակտիվ մասնակիցներ՝ ուղղակի պատասխանատվություն կրելով Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ձևավորած ավտորիտար ռեժիմների ձևավորման ու նրանց գործած այլանդակությունների համար։

Հեղափոխությունից առաջ Վանեցյանի ֆենոմեն չի եղել, որովհետև խարիզմատիկ ու մասնագիտական ունակություններից զուրկ այդ գնդապետն ամբողջովին տեղավորվում է միջին վիճակագրական չեկիստի կերպարի մեջ։ Այդ իշխանությունը պետք է բացատրի, թե ինչու մեկ տարուց ավելի «փչվեց» Վանեցյանի արհեստական կերպարը, նրանից կերտվեց «Ռոբին Հուդի» կերպար։ Վանեցյանը մեկե՞ն կերպարանափոխվեց, թե՞ Փաշինյանի ձախողված կադրային քաղաքականության ամենացցուն դրսևորումներից մեկն է։ Կամ՝ հիմա ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչները պոլեմիկայի մեջ մտնում ԱԱԾ նախկին տնօրենի հետ՝ ակամայից նպաստելով վերջինիս քաղաքական սուբյեկտությանը։ Իր վերջին հարցազրույցում Վանեցյանը հանդես է եկել մի շարք ակնարկներով, որոնց առթիվ պարտավոր է համապատասխան բացատրություններ տալ պատկան մարմիններին։

Երբ իշխանություններն այս հարցում հապաղում են, հասարակության մոտ տպավորություն է ձևավորվում, թե ԱԱԾ նախկին տնօրենի հարցում Փաշինյանի թիմը կաշկանդված է։

Վանեցյանի ֆենոմենի միակ պատասխանատուն գործող իշխանությունն է։ Փաշինյանի կադրային քաղաքականությունը նրան պոպուլյարություն տվեց, իշխանության այսօրվա ոչ համարժեք քաղաքականությունը ԱԱԾ նախկին տնօրենին քաղաքական սուբյեկտություն է հաղորդում, ու պետք չէ զարմանալ, որ նրա խոսելը վնասում է երկրին։ Ավելի շուտ՝ այդ փաստով կարող են զարմանալ շարքային քաղաքացիները, որոնք ապշած են, թե ինչպես է իշխանության «թավիշը» գոտեպնդում հին համակարգն ու նրա ընդերքից դուրս եկած տարբեր գործիչների, որոնցից ոմանք կարճ ժամանակով նույնիսկ հեղափոխականի լուսապսակ կրեցին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում