Sunday, 05 07 2026
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:20
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:45
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել

Իշխանափոխության հարցը փակված է. բաց է ավելի կարևորը

Հայաստանի ներքաղաքական կյանքում չկա իշխանափոխության հարց, թեև հնչող հարցադրումների մի գերակշռող մաս պտտվում է այդ հանգամանքի շուրջ: Հայաստանում չկա ուժ, որն ի զորու է ձևավորել իշխանություն, հաշվի առնելով այդ գործոնի բաղադրիչների ամբողջությունը, որոնցից առաջինն, իհարկե, հանրային լեգիտիմությունն է: Հայաստանում ընթանում է նոր քաղաքական միջավայրի ձևավորման գործընթացը, և դա է քաղաքական իրադարձությունների առանցքում: Այդ իմաստով հնարավոր է արձանագրել միջավայրային երեք հիմնական տիրույթ: Առաջինը, բնականաբար, կառավարող քաղաքական ուժն է՝ թեկուզ իր հեղափոխական հավաքականությամբ, որտեղ, սակայն, նույնպես պետք է տեղի ունենան այսպես ասած՝ ճշգրտումներ և հստակեցումներ, բյուրեղացում: Մյուսը Հանրապետական կուսակցությունն է, որը անկասկած լինելու է ինքնուրույն սուբյեկտ և գործոն, ինչի մասին վկայում է Սերժ Սարգսյանի աշխուժությունն ու նաև այդ հարցում ԱՄՆ ու Եվրոպայի որոշակի հետաքրքրվածությունը, և երրորդը «Վերնատուն» խմբակն է, որ ստեղծվել է Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ: Այստեղ կան մի քանի ենթամիջավայրեր, որոնց մասնակիցները ևս պետք է անցնեն ճշգրտման գործընթացով:

«Վերնատունը» ավելի շուտ քաղաքական կիսաբաց բաժնետիրական ընկերության մոդել է, որտեղ հավաքված են նախկին համակարգը ներկայացնող կամ հարող ուժեր, որոնք, ինքնին սուբյեկտային ինքնուրույնության ներուժ չունենալով՝ ինչպես, օրինակ, ՀՀԿ-ն, փորձում են այդ «կազմակերպական» կառուցվածքով հասնել սուբյեկտային շատ, թե քիչ նշանակալի հաջողության, խմբակում ստանձնելով առաջին ջութակի դերը: Դրա վկայությունն է և այն, որ Վազգեն Մանուկյանը հայտարարել է ԱԺՄ-ն վերստեղծելու մտադրության մասին, այն դեպքում, երբ «Վերնատանը» կարծես թե չկա քաղաքական ուժերի պակաս: Բայց հարցն այն է, որ ակումբի նախաձեռնողը չի կարող պայքարել դրանում իր դերի համար, առավել ևս առաջին ջութակ լինելու համար, եթե չունի անհրաժեշտ գործիքը՝ քաղաքական միավորը: ԱԺՄ-ն Վազգեն Մանուկյանին պետք է «Վերնատան» «հեղինակային իրավունքը» պահելու համար, քանի որ նա լավ է պատկերացնում այնտեղ սպասվող մրցակցությունն «առաջին ջութակի» համար:

Ներքին քաղաքական կյանքում սուբյեկտության ներուժ պարունակող այլ միջավայրեր գործնականում գոյություն չունեն, թեև քաղաքական միավորները շատ են: Կան փորձեր, օրինակ, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը ակնհայտորեն սկսել է իր միջավայրի աշխույժ ձևավորման գործընթաց: Ապագա ներքաղաքական մրցակցությունը՝ դուր գա հանրությանը, թե ոչ, ծավալվելու է, կամ ավելի շուտ կենտրոնանալու է այդ շրջանակում: Դա չի նշանակում, որ դրանից դուրս չեն լինի դրսևորումներ: Սակայն դրանք գործնականում ի վիճակի չեն էական մրցակցություն հաղորդել նկարագրված կետերին: Անհրաժեշտ է կազմակերպական ձև, այլընտրանքային միջավայրային առաջարկ հանրությանը: Ինչ խոսք, եթե կգտնվի ուժ, որն ի վիճակի կլինի միայնակ հավակնել սուբյեկտային մրցակցության, ապա այդ դեպքում տվյալ միավորի համար կազմակերպական ձևաչափի հարցն, իհարկե, փակված է:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ քաղաքական ներկապնակում այդպիսի ուժ չկա: Ըստ այդմ, ներքին քաղաքական զարգացումների համատեքստում ներկայումս էական հարցերից մեկն է դառնում այն, թե արդյոք կա՞ն ուժեր, որոնք պատրաստ են հանրությանն առաջարկել նոր որակի, նոր բովանդակության քաղաքական միջավայր: Ընդհանուր առմամբ, այդպիսին պետք է լինեն ուժերը, որոնք դժգոհ են քաղաքական «դիսկուրսի» նորի ու հնի մեջ պահպանվելու հանգամանքով և իրենց դժգոհությունն են փոխանցում հանրությանը: Այն դեպքում, երբ հանրությունն ինքն ունի այդ իրավիճակի հանդեպ իր դժգոհությունը, իսկ քաղաքական դերակատարներից ակնկալում է առաջարկներ, որոնք թույլ կտան փոխել «դիսկուրսը»: Նոր միջավայրի ձևաչափը կարող է լինել այդպիսին: Միջավայր, որտեղ կհավաքվեն արդիական քաղաքականությամբ շահագրգռված ուժերն ու կփորձեն ծավալել ներքին կյանքին առնչվող օրակարգի ձևավորմանն ուղղված քննարկումներ և հանրությանն անել նոր առաջարկներ, ամենատարբեր հարցերի, ուղղությունների, ներքին ու արտաքին խնդիրների շուրջ՝ ռազմավարականից մինչև մարտավարական: Ընդ որում, խոսքը գաղափարական կամ ծրագրային միջավայրի մասին չէ, քանի որ այնտեղ կարող են հավաքվել ամենատարբեր գաղափարախոսության տեր ուժեր: Խնդիրը քաղաքական նոր որակների և սկզբունքների ձևավորման մասին, եթե կուզեք՝ քաղաքական նոր կենսագրությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում