Կրասնոյարսկում մահացել է «Ատոմ» ակումբի դարպասապահ Անդրեյ Պաշչենկոն: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Բժիշկները մեկ շաբաթ պայքարել են մարզիկի կյանքը փրկելու համար, սակայն չեն կարողացել նրան կոմայից հանել:
Հուլիսի 6-ին Կրոսնադարի շրջանի առաջնության «Տոտեմ»-«Ատոմ» հանդիպման 29-րդ րոպեին դարպասապահը բախվել էր մրցակցի հարձակվողին և գլխի լուրջ վնասվածք ստացել, որից հետո խաղը դադարեցվել էր, իսկ ֆուտբոլիստին տեղափոխել էին հիվանդանոց: Հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ Անդրեյ Պաշչենկոն կոտրել էր գանգոսկրը: Անհապաղ վիրահատությունից հետո Անդրեյի վիճակը կտրուկ վատացել է:
Մի ամբողջ շաբաթ 35-ամյա դարպասապահը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: «Անդրեյի վիճակը չափազանց ծանր է: Չնայած բժիշկները հնարավոր ամեն ինչ անում են, բայց նրա կյանքը միայն հրաշքը կարող է փրկել»,- հուլիսի 7-ին հայտարարել էր «Ատոմ»-ի գլխավոր մարզիչ Կոնստանտին Կամալտինովը և հավելել, որ հանդիպման ժամանակ կատարվածը խաղային դրվագ է եղել:







































