Այսօր տեղեկացանք, որ գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Հանրապետական հիվանդանոցի մոտակայքում գտնվող և իրեն պատկանող Կայզեր սուպերմարկետի դիմաց 1 ամիս առաջ բացված պտուղ-բանջարեղենի խանութի տիրոջը օրերս հանդիպել է և սպառնացել, որ պտուղ-բանջարեղենի խանութը փակի և երկու օր ժամանակ է տվել «փասա-փուսեն հավաքելու» համար:
Հակառակ դեպքում սպառնացել է, որ վերջը վատ կլինի: Արդյունքում սեփականատերը ստիպված է եղել փակել խանութը և մի շարք վարկեր կուտակած՝ հայտնվել անելանելի վիճակում:









































