Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ժնևում բանակցությունների ընթացքում կողմերը հավանության են արժանացրել այն փաստաթուղթը, որը քայլեր է պարունակում Ուկրաինայում հակամարտության վերացման ուղղությամբ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Մենք հավանության ենք արժանացրել փաստաթուղթը: Դա Ժնևի ապրիլի 17-ի հայտարարությունն էր, որտեղ մենք համաձայնել ենք լարվածության վերացման, Ուկրաինայի բոլոր քաղաքացիների համար անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի ձեռնարկման անհրաժեշտության հետ»,- տեղեկացրել է նա:
Ըստ նախարարի խոսքերի՝ համապատասխան փաստաթուղթը նախատեսում է անկարգությունների ժամանակ բոլոր ձերբակալվածների համաներում, բացի նրանցից , ովքեր մեղադրվում են հանցագործությունների իրականացման մեջ:
Լավրովը նաև հավելել է, որ համաձայն է ընդունված փաստաթղթի հետ, Ուկրաինայում բոլոր ապօրինի խմբավորումները պետք է զինաթափվեն, իսկ գրավված շենքերը ազատագրվեն:
Լավրովը նաև նշել է, որ Ուկրաինա ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքը վրդովեցուցիչ է և ռուսական պատվիրակությունը այդ հանգամանքի վերաբերյալ հարց է բարձրացրել բանակցությունների ընթացքում:











































