Friday, 26 04 2024
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը

Արթուր Վանեցյանն այլ կե՞րպ կվարվեր. ազնիվ խաղի սկզբունքը

ԱԱԾ նախկին պետ, արդեն նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ակնհայտորեն պատրաստվում է զբաղվել քաղաքականությամբ, ինչի մասին նա բավականին թափանցիկ ակնարկ է արել նաև իր վերջին հարցազրույցում:

Այն, որ Վանեցյանը հրաժարական ներկայացրեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, նույնպես վկայում է թերևս այդ մտադրության մասին, քանի որ լինել ֆեդերացիայում և քաղաքականության մեջ միաժամանակ՝ Վանեցյանի համար անկասկած հարմարավետ լինել չէր կարող:

Իսկ նա հայտարարեց, որ առաջիկայում որևէ կապ չի ունենա ֆեդերացիայի հետ:

Քաղաքականությամբ զբաղվելը ցանկացած քաղաքացու իրավունքն է՝ անկախ հանրության այս կամ այն գնահատականից: Ի վերջո՝ հանրային գնահատականի ռիսկը իր վրա է վերցնում քաղաքականությամբ զբաղվող ցանկացած գործիչ: Նաև միջազգային քաղաքականությունն ունի օրինակներ, երբ հատուկ ծառայությունների ղեկավարները կարող են զբաղվել քաղաքական գործունեությամբ և անգամ դառնալ երկրի ղեկավար: Այստեղ էլ չկա արտառոց ոչինչ: Արտառոց է թերևս այն, որ ԱԱԾ նախկին պետը քաղաքականություն իր մուտքը կամ մուտքի մասին ակնարկը ուղեկցում է բավականին մտահոգիչ դիրքավորումներով, որոնք կարող են շոշափել ազգային անվտանգության խնդիրներ:

Մասնավորապես, կա թերևս մի սկզբունք, որ հատուկ ծառայության կարգավիճակից քաղաքականություն անցնող որևէ անձ՝ լինի նախկին ղեկավար կամ բարձրաստիճան պաշտոնյա այդպիսի համակարգում, պետք է որդեգրի մի հստակ սկզբունք՝ նա անցնում է քաղաքականություն, սակայն դրանից դուրս է թողնում հատուկ ծառայության ղեկավարի կամ պաշտոնյայի կարգավիճակում ունեցածը կամ տիրապետածը: Անշուշտ, նա չի կարող դա, այսպես ասած, գլխից դուրս թողնել, սակայն խնդիրը մոռանալը չէ, այլ քաղաքականության մեջ կիրառման բացառումը: Մինչդեռ երբ, օրինակ, Արթուր Վանեցյանը հարցազրույց է տալիս և բազմիմաստ ժպիտ և կիսախոսք պարունակող դիրքավորումով խորհրդավոր քող ստեղծում այնպիսի հարցերի հանդեպ, որոնք էապես առնչվում են տեղեկատվության փակ շրջանակի, դա գործնականում նշանակում է թե՛ «ֆեյր փլեյի»՝ արդար խաղի կանոնի խախտում, թե՛ նաև ազգային անվտանգության ռիսկերի գեներացում, երբ այդօրինակ մեթոդաբանության և մարտավարության միջոցով ԱԱԾ նախկին պետը կարող է պարզապես մանիպուլյացիայի ենթարկել քաղաքական և հանրային ամբողջ համակարգը:

Կայացած քաղաքական համակարգ, կարգավորիչ ինստիտուտներ և մշակույթ ունեցող երկրներում խնդիրը «ինքնակարգավորման» մակարդակում է վաղուց, սակայն քանի որ Հայաստանն այդպիսին չէ, այստեղ շատ կարևոր է դառնում անձի դերը, տվյալ դեպքում՝ ԱԱԾ նախկին պետի պատասխանատվությունն ու քաղաքական և պետական գիտակցությունը: Հակառակ պարագայում պետք է գործեն պետական իրավապահ մեխանիզմները՝ պետական անվտանգությունը քաղաքական հավակնություններից պաշտպանելու համար: Մի՞թե այլ կերպ կվարվեր ինքը՝ Արթուր Վանեցյանը, ԱԱԾ պետի պաշտոնում գտնվելու պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում