Հնդկական Ինդաուր քաղաքի բնակիչները որոշել են տոնական հարսանիք կազմակերպել Գանգա կովի և Պարկաշ ցուլի համար: Արարողության կազմակերպման համար գումար են հավաքել ավելի քան 5 հազար տեղացի ֆերմերներ, ովքեր հույս ունեն, որ սուրբ կենդանիների ամուսնության արարողությունը իրենց կփրկի ցածր բերքատվությունից, հաղորդում է Mirror-ը:
Կովի և ցուլի հարսանիքը սնահավատ հնդիկներին արժեցել է 17 հզ. դոլար: Գանգայի սեփականատեր Գոպալ Պատվարին հայտարարել է, որ այդ տոնակատարությունը կփրկի մոտակա բնակավայրերը տարերային աղետից:
Հարսանիքի կազմակերպումը երկու ամիս է տևել: Տոնական արարողությանը ժամանել են հարակից երեք գյուղերից մի քանի հազար մարդ: «Հարսը» հյուրերին ներկայացել է ծաղկավոր հագուստով: Նրա վզին թանկարժեք զարդեր են կախված եղել: «Փեսացուն» պակաս լավ տեսք չի ունեցել:
Բոլոր անհրաժեշտ ծեսերի անցկացումից հետո ամուսնական արարողությունը վերաճել է դիսկոտեկի: Հավաքվածներին զվարճացրել են դիջեյները:









































