Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Մենենդեզ

Միացյալ Նահանգների ազդեցիկ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սենատում իր ելույթի ընթացքում կոչ արեց գործընկերներին հետեւելով Կոնգրեսի ստորին Ներկայացուցիչների պալատի անդամների օրինակին, արագացված կարգով քվեարկությամբ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող այս անգամ արդեն Սենատի 150 բանաձեւը:

«Այս բանաձեւը հստակեցնում է մի փաստ, որ տարիների ընթացքում ԱՄՆ-ի բազմաթիվ վարչակազմեր փորձել են աղավաղել: Այդ վարչակազմերը, թե՛ հանրապետական եւ թե՛ դեմոկրատական, գլուխներն ավազի մեջ են թաքցրել, ի հեճուկս այն բանի, որ հենց Միացյալ Նահանգների դիվանագետներն են սարսափելի իրողության ականատես եղել»։

1915-16 թվականներին Պետքարտուղարությանն ուղղված իրենց պաշտոնական հաղորդագրություններում Թուրքիայում աշխատող ԱՄՆ-ի դիվանագետները նկարագրել են «Թուրքիայի իշխանությունների կողմից ամիսներ առաջ նախագծված եւ մանրամասն իրականացված հայերի ծրագրավորված բնաջնջումը», թուրք իշխանությունների կողմից հայերի նկատմամբ իրականացված բարբարոսությունները եւ կանխամտածված սպանությունները: Սենատորը մեջբերեց նաեւ 1913-16 թվականներին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուին, ով տեսած վայրագությունների տպավորության տակ գրել էր. «Վստահ եմ, որ մարդկության տեսակի ամբողջ պատմությունը չի տեսել նման սարսափելի դրվագ: Անցյալի լայնածավալ սպանությունները եւ հետապնդումները 1915 թվականի հայ ազգի տառապանքների համեմատությամբ թվում են գրեթե աննշան»:

«Ամերիկյան պաշտոնյաներն, ովքեր ունեին տեղի ունեցածի վստահելի եւ պարզ գիտակցում, արել են այս հայտարարությունները», – Մենենդեսի խոսքով, ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից թողած Հայոց ցեղասպանության փաստացի ապացույցը Միացյալ Նահանգների դիվանագիտության պատմության առավել հպարտ պահերից է.

«Աշխարհում 27 երկիր արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դրանցից 11-ը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են եւ ոչ մեկի հարաբերությունները Թուրքիայի հետ չեն խզվել այդ պատճառով»:

Աջակցություն հայտնելով Մենենդեզի նախաձեռնությանը, ազդեցիկ հանրապետական սենատոր Թեդ Քրուզը հիշեցրել է՝ հենց «ցեղասպանություն» եզրը մշակելով Ռաֆայել Լիմկինը օգտագործել է Օսմանյան կայսրության կողմից հայերի բնաջնջման օրինակը.

«Որպես Ամերիկա, մենք երբեք չպետք է լռենք վայրագություններին ի պատասխան: Ավելի քան 100 տարի առաջ աշխարհը լռում էր, երբ հայերը տառապում էին եւ համակարգված կերպով սպանվում: Մեր բարոյական պարտքն է ճանաչել այն, ինչ պատահել է 1,5 մլն անմեղ հոգիների հետ: Դա է ճիշտ արարքը»:

Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, որտեղ հարցը քվեարկության է դնում նախագահողը, Կոնգրեսի վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է կասեցնել հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը: Այդ իրավունքից օգտվեց Ջորջիա նահանգը ներկայացնող սենատոր Դեւիդ Փերդյուն, ում կարծիքով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քվեարկությունը Սենատում կարող է բարդացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա վիճահարույց այլ խնդիրների կարգավորումը:

Ռոբերտ Մենենդեսն ի պատասխան հայտնեց, որ գիտակցում է՝ օրենզդիր աշխատանքը բանակցություններ եւ պայմանավորվածություններ է նախատեսում: Ուստի, պաշտոնապես հայտարարեց սենատորը, երբ բանաձեւի դեպ հանդես եկող սենատորներին անհրաժեշտ լինի իր ձայնը այս կամ այն օրինքգծի օգտին, Մենենդեսը պահանջելու է ի պատասխան փոխել դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հարցում.

«Ես շարունակելու եմ բարձրացնել այս հարցը Սենատում: Կարծում եմ հայկական ծագումով ամերիկացիները, աշխարհը և պատմությունը պետք է գրանցեն, թե ով է կանգնած Ցեղասպանության ճանաչման կողմը և ով ոչ: Ես չեմ նահանջելու։ Որովհետև պատմությունն է պահանջում դա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում