Monday, 08 06 2026
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը

Թոխմախի Մհերը, Տարոն Մարգարյանն ու Գելոն հաշմանդամ ընտանիքին ուզում են վտարել իրենց տնից (տեսանյութ)

Երկրաշարժից հետո Վանաձորի բնակչուհի Վեներա Հովակիմյանը ամուսնու հետ մեկնել է Գերմանիա: 2005-ին եկել է տեսակցության իր ընտանիքին՝ եղբորը, քրոջը, որոնք այդ ժամանակ ապրելիս են եղել Վանաձորում փայտե տնակում:

Վանաձորում որոշում են չորս ընտանիքի համար տներ գնել, սակայն մեկ տարի հետո տեսնում են, որ չեն կարողանում գոյությունը պահպանել, վաճառում են բնակարանները և 35000 ԱՄՆ դոլարով Նորագյուղում անմխիթար վիճակում գտնվող մի տուն են գնում: Ինչից հետո առայսօր դատական քաշքշոցների մեջ են:

Ցույց տալով փաստաթղթերը՝ նա նշեց, որ անհատ ձեռներեց բրոկեր Աննա Մելքոնյանի միջնորդական պայմանագրով կազմակերպել են առք ու վաճառք, կնքվել է պայմանագիր և նոտարի մոտ հաստատվել:

Սակայն որոշ ժամանակ անց, երբ Նորագյուղի տների սեփականաշնորհման հարցն ակտուալացել է, նախկին տերը՝ Սերոժ Հակոբյանը՝ Գելո մականունով, եկել և գրանցվել է իր նախկին տանը և սկսել ամեն գնով հետ բերել նախկին տունը՝ ընդհուպ դատական պրոցես սկսելով:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վեներա Հակոբյանը նշեց, որ Սերոժ Հակոբյանի դուստրն աշխատում է Սահմանադրական դատարանում՝ Վոլոդյա Հովհաննիսյանի մոտ, վերջինս էլ հովանավորում է Գելոյի ընտանիքին:

«Իմ հիվանդ ընտանիքի նկատմամբ ճնշում են գործադրել, հինգ հաշմանդամ կան ընտանիքում, որոնք երկրաշարժի հետևանքով են հաշմանդամ դարձել, քույրս լավ չի քայլում, եղբայրս նույնպես, մյուս եղբորս հոգեկանն է խանգարվել երկրաշաժից հետո, երեխան կույր է… դրանից ավելի ինչ լինի, ուր տանել իրենց»,- ասաց Վեներա Հովակիմյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանում իրեն ասել են, որ այս գործում Հակոբյանների ընտանիքին աջակցում է Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, ով էլ կարողացել է քաղաքապետարանից Հակոբյանների համար բոլորովին վերջերս սեփականաշնորհման գրքույկ ձեռք բերել. «Այդ օրը երբ գնացի քաղաքապետարան, Տարոն Մարգարյանը չընդունեց մեզ, քարտուղարուհին իր կողմից մեզ բացիկ է տվել, որ շնորհավորում է բոլոր հայ ընտանիքներին կայունության և բարօրության օրվա համար: Հետ եմ վերադարձնում նրա բացիկը իրեն և ասում, որ ավելի լավ է օրենքով աշխատեիք, քան ընտանիք քայքայեք»,- ասաց տիկին Վեներան:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քույրը՝ Վարդիթերը, պատմեց, որ ամեն օր գծագրողներ են բերում տուն, զանգում են, վիրավորում. «Զանգում է Լուսինեն, ինձ ասում է, դու չգիտես ինչ անօրինական երկրում ենք ապրում, դու գիտես 35 հազարով տան տեր պտի դառնայիր, ես մի զանգով ամեն ինչ կազմակերպում եմ»,- պատմեց քույրը:

Քույրերը նշեցին, որ այս խարդախության գլխավերևում կանգնած է Մհեր Սեդրակյանը, ով մոտ է Գելոյի հետ, աջակցում է նրան այս հարցում, վերջինս մի քանի անգամ գաղութ է ընկել և կոչվում է «գաղութի գել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում