Tuesday, 16 06 2026
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

Ռուսաստանը կարող է ձախողել եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները. Jane’s Intelligence

«Առաջին լրատվական»-ի  զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

 Այս օրերին ուկրաինական ճգնաժամը նոր թափով տեղափոխվել է Հարավարևելյան Ուկրաինա՝ ինչպես և կանխատեսվում էր Արևմուտքի ներկայիս քաղաքականության պարագայում: Այս շրջաններում սկսված էսկալացիան որքանո՞վ է ուկրաինական ներքին, որքանո՞վ՝ արտաքին խնդիր: Ո՞ւր է տանում այս ընթացքը:

 – Հակամարտությունն ինքնին արդեն արտաքին քաղաքական խնդիր է դարձել, հաշվի առնելով հանգամանքը, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված են այս կոնֆլիկտում: Իմ կարծիքով՝ եթե մեծ թվով զոհեր լինեն ռուսախոսների շրջանում, ապա նույնիսկ այսօր պարզ կլինի, որ Ռուսաստանը ստիպված կլինի միջամտել: Բայց ինձ թվում է, որ ներկայում սա չի մտնում ռուսական ծրագրերի մեջ, այսինքն՝  դեռ ՌԴ-ն չի նախատեսում ողջ Հարավարևելյան Ուկրաինայի միացում ՌԴ-ին: Ուկրաինա մտնելու համար Ռուսաստանը պետք է իրավական հիմնավորում ունենա:Օրինակ՝ ռուսներն արդեն  խոսում են, որ Հարավարևելյան Ուկրաինայում   պաշտոնական Կիևի կողմից զենքի կիրառումը խաղաղ ցուցարարների դեմ անթույլատրելի է և հակաիրավական: Սրանք իրավական հիմնավորման տարրեր են, բայց  հումանիտար ինտերվենցիայի  հիմք չեն: Շատ բան կախված է նրանից,  թե ինչպես կավարտվի ապրիլի 17-ին Ժնևում նախատեսվող  Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Համենայնդեպս՝ պարզ է, որ ներկայիս զարգացումները  տանելու են Ուկրաինայի ներսում երկարատև հակամարտության:  Ուկրաինան  վերածվում է «փոխարինող» հակամարտության, այսինքն՝  դառնում է երրորդ երկրների՝ ՌԴ-ի և Արևմուտքի միջև հակամարտության թատերաբեմ: Այս հակամարտության մոտալուտ կարգավորումը քիչ հավանական է: Պաշտոնական Կիևը պետք է փոխի իր քաղաքականությունը՝ բանակցություններ սկսելով  Հարավարևելյան Ուկրաինայի ռուսախոս համայնքի ներկայացուցիչների հետ:

– Սեպտեմբերին Վրաստանն ու ՆԱՏՕ-ն նախատեսում են «մերձեցման» նոր փուլ՝ գործողությունների ծրագիր: Սա կարո՞ղ է Վրաստանում ուկրաինական օրինակի պրոյեկտման պատճառ դառնալ:

– Վրաստանի պարագայում նման սցենար ակնկալելու հիմք չկա: Վրաստանն արդեն դրա միջով անցել է՝ կորցնելով Աբխազիան, Հարավային Օսիան, ուստի սպասել, որ Վրաստանը լարվածության նոր օջախ կդառնա՝ անհավանական է: Վրաստանում մեծաթիվ ռուսալեզու բնակչություն չկա:  Ի վերջո, Մոսկվան չի կարող  միաժամանակ մի քանի տեղում պայքարել, առավել ևս, որ Վրաստանն իր արտաքին քաղաքական որոշումը վաղուց է կայացրել, իսկ բոլոր լծակները, որ կային Վրաստանի նկատմամբ, կորցրել են, որոշ առումով էլ ձեռք են բերվել, քանի որ Վրաստանի սահմանները այժմ վիճարկելի են, և դա  խոչընդոտ է այս երկրի համար: Այնտեղ նաև մեծաթիվ ռուսալեզու բնակչություն չկա:

 – Այսինքն՝ Ուկրաինան ևս պետք է ազատության համար գին վճարի, ո՞րն է Ուկրաինայի ազատության գինը:

– Ուկրաինան վճարել է իր գինը Ղրիմի տեսքով: Պարզապես Ուկրաինայի դեպքում շատ վտանգավոր է նաև այս ՌԴ- Արևմուտք  դիմակայությունը, քանի որ բնակչության մոտավորապես 20%-ն էթնիկ ռուսներ ու ռուսախոսներ են, նրանցից  շատերը կցանկանան առնվազն լավ հարաբերություններ Ռուսաստանի  հետ: Ռուսների և ռուսախոսների համար բարդ է Ռադայում լսել ճառեր, որոնք բացահայտ հակառուսական են: Քանի դեռ այս մթնոլորտն է տիրում, Ուկրաինայում  ներքաղաքական խնդիրներ կլինեն: Եթե Ռուսաստանը ոչինչ չանի, Ուկրաինայի տնտեսական վիճակն այնքան վատ է, Ռուսաստանն այնքան  կարևոր է Ուկրաինայի համար տնտեսապես, որ հանգիստ կարող ենք վեց ամիս անց  ականատեսը լինել երկրի ներսում նոր ապակայունացման:

Կիևի նոր իշխանությունները պետք է հասկանան, թե ինչքան ոչ ժողովրդավարական են լինելու այն բարեփոխումները, որոնց մեկնարկը տրվելու է մայիսի մեկին: Ավելի կարևոր է Հարավարևելյան Ուկրաինան բանակցությունների միջոցով խաղաղեցնելը: Հակաահաբեկչական գործողություններն այդքան էլ արդյունավետ չեն, միգուցե կարճաժամկետ հեռանկարում արդյունավետ լինեն,  բայց երկարաժամկետ ապագայում  արդյունավետ լինել չեն կարող: 

 Ռուսաստանին մեղադրել և ասել, որ Արևելքում որևէ խնդիր  չկա, ինչ տեղի է ունենում՝ Ռուսաստանի հրահրմամբ է տեղի ունենում, սխալ է: Խնդիրը ներքին է, որովհետև ներքաղաքական բանակցություններ տեղի չեն ունեցել, քաղաքական գործընթացներում այդ մարզերը ներկայացված չեն եղել, ռուսախոս համայնքի ներկայացուցիչները պետք է ներգրավվեին նոր իշխանությունների ցանկում, ակտիվ բանակցություններ պետք  է լինեին, որպեսզի խուսափեին նման սցենարից: Եթե իսկապես Ռուսաստանը հրահրում է կամ ոչ ուղղակի կերպով կազմակերպում այս  հակամարտությունը, ապա եթե տեղական բնակչությունը պարզ տեսներ, որ այո, նման սցենար է աշխատում, որ իսկապես իրենց շահերին դա դեմ է,  ապա ամեն ինչ ավելի հեշտ կլիներ: Բռնություն կիրառելով՝ այս հակամարտությունը արագ և մշտական լուծում չի կարող ստանալ:

– Ո՞րը պետք է լինի Հայաստանի դասն ուկրաինական զարգացումներից:

– Ամենալավ դասն այն էր, որքան հնարավոր է չեզոքություն պահպանել՝ հեռու մնալով աշխարհաքաղաքական շահարկումներից: Եվ թերևս ԵՄ-ի հետ ինտեգրացիան Հայաստանի համար դժվար էր իրականացնել: Ուկրաինայի դասը նաև այն էր, որ պետք է ունենալ ուժեղ պետություն և ամուր տնտեսություն: Եթե Ուկրաինայի տնտեսությունը ուժեղ վիճակում լիներ, ապա այն ավելի հեշտ կարող էր ինտեգրվել ԵՄ-ի հետ: Հայաստանն իհարկե, տնտեսապես ավելի կախված է Ռուսաստանիցմ, ունի նաև ԼՂ խնդիրը, որը  ևս սահմանափակում է երկրի արտաքին քաղաքական ընտրությունը: Բայց  ի վերջո, բարեփոխում կատարելու համար պարտադիր չէ աշխարհաքաղաքական  բանավեճեր սկսել՝ սա ներքաղաքական որոշում է: եթե պետք է կոռուպցիայի դեմ պայքար և եվրոպական չափանիշներ ստեղծել, ապա  Հայաստանը ինքը կարող է դրան  հասնել: Նամանավանդ Հայաստանի  նման փոքր երկիրը  չի կարող  նման խաղերի մեջ ներգրավվել: Ոչ ՌԴ-ն, ոչ ԵՄ-ն մեծ դերակատարություն չունեն այդ բարեփոխումների հարցում:

Պետք է ասեմ նաև, որ Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին ԵՄ-ի թերությունները, բայց սխալ կլինի կարծել, թե Ռուսաստանի հաղթանակը նաև Հայաստանի հաղթանակն է: Գուցե ժամանակավորապես Ռուսաստանն ավելի լավ կընկալի Ղարաբաղի ազատ ինքնորոշման իրավունքի  անհրաժեշտությունը:

Պարզապես, իմ կարծիքով, ամենալավ դասն այն էր, որ աշխարհաքաղաքական այս շահարկումներից ավելի լավ է չեզոք  մնալ և փորձել, որքան հնարավոր է,  չեզոք  քաղաքականություն վարել: Մանավանդ Հայաստանի  նման փոքր երկիրը  չի կարող  նման խաղերի մեջ ներգրավվել:

 – Փաստորեն Հայաստանը ՄԱԿ-ում չկարողացավ այդ չեզոքությունը պահպանել: Սրանում վտանգներ տեսնո՞ւմ եք:

 – Ոչ, որովհետև սրա արձագանքը Արևմուտքից պետք է բացասական լիներ, բայց Արևմուտքը հասկանում է, որ Հայաստանը փոքր երկիր է և չի կարող իր արտաքին  քաղաքական որոշումներն անկախ ընդունել: Արևմուտքը Հայաստանին դիտարկում է իսկապես որպես ՌԴ արբանյակ երկիր, որի շահերից չի բխում այդ քաղաքականությունը՝ այն դեպքում, եթե մենք ցանկանում ենք ցույց տալ, որ մենք  անկախ պետություն ենք և ունենք անկախ արտաքին քաղաքականություն:

Բացի նրանից, որ այս փուլում չստացվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին միանալը, բարեփոխումները կարող են շարունակվել, բայց մյուս կողմից՝ չպետք է լինի թյուր կարծիք, թե ՌԴ-ն հաղթանակող դուրս եկավ՝ բոլորովին ոչ:

Այդ պրոռուսական դիտարկումները, թե  մենք պետք է ուժեղի կողքին լինենք, սխալ են, քանի որ այս հակամարտությունում չկան ուժեղներ և թույլեր. ՌԴ-ն կարճաժամկետ հաղթանակ տարավ, իսկ երկարաժամկետ հեռանկարում այս գործընթացները լուրջ  ազդեցություն են ունենալու ռուսական տնտեսության վրա: Ռուսաստանն այդքան էլ հզոր չէ, որ կարողանա Արևմուտքի դեմ հաղթանակած դուրս գալ:

– Հնարավո՞ր է, որ այդ ազդեցությունն այնքան էական լինի, որ  Ռուսաստանը նույնիսկ չկարողանա առաջ մղել եվրասիական պրոյեկտները, որոնք բավականին ծախսատար են:

Եթե ինտեգրացիան հիմնված է էժան գազի և որոշ ուղիղ ներդրումների վրա, ապա՝ այո, շատ հնարավոր է, որ Ռուսաստանը չկարողանա դրանք առաջ տանել, քանի որ երկրի տնտեսական աճը լուրջ հարցականի տակ կդրվի: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում