Saturday, 20 06 2026
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն

Հովիկ Աբրահամյանի հյուրանոցի պատճառով բնակիչները 10 տարի փողոցում են (տեսանյութ)

10 տարի շարունակ Հովիկ Աբրահամյանի պատճառով փողոցում հայտնված բնակիչները նրա վարչապետ նշանակվելուց հետո էլ հույս չունեն, որ մի օր կկարողանան սեփական բնակարանն ունենալ: Նրանք փողոցում են հայտնվել այն պատճառով, որ իրենց բնակարանների տարածքը պետական կարիքների համար վերցվել է իրենցից, իսկ տեղում կառուցվել է Hotel National հյուրանոցային համալիրը, որը և՛ տուժած բնակիչների, և՛ մամուլի փաստմամբ՝ պատկանում է Հովիկ Աբրահամյանին:

Բնակարանները քաղաքացիներից վերցվել են, և խոստում է տրվել, որ հյուրանոցի հետնամասում կատուցվող 9 հարկանի շենքում նրանց բնակարաններ կհատկացվեն: Խոստումից 10 տարի անց շենքի միայն արտաքին պատերն են կանգուն և աստիճանները: Չկա ո՛չ էլեկտրաէներգիա, ո՛չ ջուր, ո՛չ վերելակ, ո՛չ դռներ ու պատուհաններ: Այս պարագայում տարբեր գերատեսչությունների կողմից, այդ թվում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, բնակիչներին ակտեր են տրվել, որ շենքի շինարարությունն ավարտված է և պատրաստ է շահագործման համար:

Շենքում միայն 8-րդ հարկաբաժինն է պատրաստ, որը, մեր զրուցակից բնակիչների խոսքով, պատկանում է Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանին:

Մի քանի շաբաթ առաջ բնակիչները հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց և պահանջում էին լուծում տալ իրենց խնդրին, անգամ նամակ հանձնեցին նախագահին, սակայն օրերս նախագահականից բանավոր պատասխան են ստացել, որ իրենք իրավասու չեն, չեն կարող խնդրին լուծում տալ:

Այսօր բնակիչներից մի քանիսն արդեն հավաքվել էին իրենց կիսակառույց շենքում և հուսահատված քննարկում էին, թե էլ ուր, էլ ում, էլ որ գերատեսչությանը դիմեն: «Էսպես չի լինի, արդեն 10 տարի է, մի մասը մահացավ, մի մասը թողեց-գնաց էս երկրից….»,- ասում էին նրանք:

Մեր նկարահանման պահին հավաքված բնակիչներին մոտեցավ մի երիտասարդ և կանչեց ներքև՝ շինարարությունը վերահսկողի հետ զրուցելու: Ինչպես ավելի ուշ պարզվեց, այդ անձը բնակչին ասել էր, որ գա և տեսախցիկի առաջ ասի, որ իրեց խոստացել են առաջիկա 20 օրվա մեջ սկսել շինարարությունը և հաջորդ 2 ամսվա մեջ ավարտել:

Բնակիչը՝ Լևոն Պետրոսյանը, նրան խնդրել էր, որ ինքն այդ խոստումը մեր տեսախցիկի առաջ տա, սակայն նա հրաժարվել էր: «Ես այդպիսի բան չեմ կարող տեսախցիկի առաջ խոստանալ»,-ասել էր «պրարաբը»:

Այնուամենայնիվ, մենք փորձեցինք զրուցել հիշյալ անձի հետ: Նա, ում անունը Էդգար Մանուկյան էր և ներկայացավ որպես շինարարության տնօրեն, ոչ տեսախցիկի առաջ վերահաստատեց բնակչին տրված խոստումը: «Ես կարգադրություն եմ ստացել առաջիկա 20 օրվա մեջ սկսել շինարարությունը, և հիմա մենք կազմակերպում ենք շինանյութի տեղափոխումը դեպի շենք: 20 օր հետո կարող եք գալ և անձամբ համոզվել, որ շինարարությունը վերսկսվել է»,-ասաց Էդգար Մանուկյանը:

Բնակիչների համար, սակայն, այս խոստումը միայն ծիծաղ հարուցեց: «Այդպիսի խոստումներ արդեն 9 տարի է՝ լսում ենք, բայց կսպասենք, 20 օրից նորից կգանք, տեսնենք՝ ինչքանով են իրենց խոսքի տերը»,- ասաց Լևոն Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում