Շահագրգռվածությունն այն, որը մարդը կատարում է, օգնում է հաջողության հասնել ու չհոգնել, պնդում են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակված է գիտական Journal of Experimental Social Psychology ամսագրում:
Նման եզրակացության են նրանք հանգել՝ անցկացնելով հետազոտություն, որին մասնակցել է 153 ուսանող:
Հետազոտության մասնակիցներին ստիպել են կատարել մի շարք ինտելեկտուալ խնդիրներ և ֆիզիկական վարժություններ՝ հիմնված նրանց անկետավորման վրա, որը պետք է ցույց տար նրանց առաջնայնությունները:
Երբ խնդիրը համապատասխանել է առաջնայնությանը, մասնակցիները կատարել են այն՝ առանց հոգնելու, ի տարբերություն իրենց գործընկերների, ինչը թույլ է տվել գիտնականներին կատարել համապատասխաան եզրակացություն:










































