Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի զինված ագրեսիայի հաջորդ զոհը կարող է դառնալ Լատվիան:
Այս մասին Espresso TV-ի եթերում հայտարարել է լեհ եվրապատգամավոր, Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահ Յացեկ-Սարիուշ Վոլսկին:
Նրա խոսքով՝ իրենք հետևում են Լատվիայում անցկացվող գործողություններին, որոնք իրենց շատ են անհանգստացնում: Խոսքը, մասնավորապես, Լատվիայում անցկացված հասարակական կարծիքի այնպիսի գաղտնի հետազոտության մասին է, ինչպիսին անցկացվեց Ղրիմում՝ բռնակցումից առաջ: «Այնպես որ՝ դա ռուսական կայսրության վերաստեղծման ավելի լայն ծրագիր է»,- ասել է նա:
Քաղաքական գործիչը կարծում է, որ չնայած Ռուսաստանի ագրեսիայի գլխավոր օբյեկտը կլինի Ուկրաինան, ռուսական փոքրամասնությունների պաշտպանության պատրվակով Ռուսաստանը կարող է հարձակվել նաև այլ հարևանների վրա՝ փորձելով վերականգնել ռուսական կայսրությունը ԽՍՀՄ սահմաններում:








































