Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Ցույցերի, դասադուլների հիմնական նպատակը իշխանության վարկաբեկումն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կիրակի օրը լինելով Կոտայքի մարզում, ծանոթացել է մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։ Վարչապետը նաև կարևորել է դրսի գործարարների կողմից երեխաների կրթության ծրագրերում ներդրումները։ Փաշինյանը շեշտել է, որ 21-րդ դարում լավ ապրելու բանաձևը նորմալ կրթություն ստանալն է։

Իսկ ինչո՞ւ մեր գործարարները ներդրում չեն անում կրթական ոլորտում․ «Առաջին լրատվական»-ի հարցին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Ինձ թվում է՝ այստեղ տարբեր պատճառներ կարող են լինել, որովհետև պարզ է, որ մեծահարուստների մոտ չկա հետաքրքրություն կրթության նկատմամբ, որովհետև նրանց անցած ուղին, կրթական մակարդակը թույլ չի տալիս, որ իրենք կարևորեն այս խնդիրը։ Մյուս պատճառը կարող է լինել վստահության ոչ բավարար լինելը, այսինքն՝ պատրաստ չեն տրամադրել ֆինանսներ այն կառույցներին, որոնց միջոցով իրականացվելու են այդ ծրագրերը։ Այստեղ մենք իրավիճակը պետք է վերլուծենք առանձին՝ կենտրոնական իշխանության մակարդակով և համայնքային իշխանության մակարդակով։ Կարծում եմ՝ այստեղ խնդիրն ավելի շատ կապված է համայնքների հետ, որովհետև հենց այստեղ է պահանջվում ամենամեծ չափերով օգնությունը։ Բայց այստեղ նորից հարց է առաջանում՝ որքանո՞վ են նրանք պատրաստ վստահել տվյալ համայնքի ղեկավարությանը, կամ այն նախաձեռնություններին, որոնք ծնվում են այդ համայնքներում, և որքանո՞վ են այդ համայնքներն ինքնուրույն։ Այստեղ մենք պիտի ակնկալեինք, որ համայնքային կառավարման բարեփոխումները Հայաստանում պետք է շատ ավելի արագ լինեին։ Մենք մինչև հեղափոխությունն ունեինք որոշ ժամանակաշրջաններ, երբ դա արագ էր տեղի ունենում, իսկ հետո հանկարծ դանդաղում կամ նույնիսկ լճանում էր պրոցեսը։ Ես պիտի ասեմ, որ այդ գործընթացը հեղափոխությունից հետո կանգնել է, այսինքն՝ համայնք-մարզի ղեկավարություն հարաբերությունում, ես չէի ասի, որ համայնքների ինքնուրույնությունն ակնհայտորեն մեծացել է, գոնե կարգավորման մակարդակով, կարծում եմ՝ մենք առաջընթաց չենք ունեցել։ Դա պատճառներից մեկն է, թե ինչու մենք այստեղ տպավորիչ օրինակներ չունենք։

Վստահությունը ծնվում է նրանից, որ կրթական ոլորտի ղեկավարներն այնպիսի քայլեր ու բարեփոխումներ են իրականացնում, որոնք կասկածներ չեն առաջացնում հասարակության մեջ․ անկախ նրանից՝ այդ կասկածները հիմնավորված են, թե ոչ։ Այսինքն՝ այն սկանդալային իրավիճակը, որը մենք ունենք այսօր, այնքան էլ հիմնավորված չի և ինչ-որ տեղ արհեստածին է, և ցանկություն կա հնարավորինս վարկաբեկել այս իշխանություններին։ Հենց մի քայլ է արվում, որն առիթ է տալիս օգտագործել, դա օգտագործվում է և, բնականաբար, դա չի կարող չազդել պոտենցիալ ներդրողների վրա։ Նամանավանդ, ես ասացի, թե այդ պոտենցիալ ներդրողներն ինչ կարգի մարդիկ են»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում