Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Տարածքային զարգացման հայեցակարգի ընդունմամբ բոլոր խնդիրները չեն լուծվի. Կ.Առաքելյան

Այսօր ՀՀ ճարտարապետների միությունում տեղի ունեցավ ՀՀ հանրային խորհրդի՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստը, որի օրակարգում տարածքային զարգացման հայեցակարգի քննարկումն էր։ Քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների և նախարարությունների ներկայացուցիչներին հայեցակարգը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության բաժնի պետ Աշոտ Սարգսյանը, ով նշեց, որ նման հայեցակարգ ստեղծելու գաղափարը պատկանում է հենց Տարածքային կառավարման նախարարությանը։ Ա. Սարգսյանի մեկնաբանմամբ՝ հայեցակարգը մշակվել է ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով համաչափ զարգացած տնտեսություն, բնապահպանություն ձևավորելու նպատակով։

«Այսուհետ տարածքային համաչափ զարգացման, գյուղերում մարդկանց բարեկեցության հարցը լինելու է նախարարության գերակա խնդիրներից մեկը»,- նշեց նախարարության ներկայացուցիչը՝ տեղեկացնելով, որ հայեցակարգը դեռ ձևավորման փուլում կլինի մինչ 2014 թ., սակայն հույս հայտնեց, որ մինչ այդ շատ հարցեր արդեն լուծված կլինեն։ Քննարկմանը ներկա մարզերից բազմաթիվ ներկայացուցիչներ քննարկումը ձևական համարեցին, քանի որ, նրանց կարծիքով, այսպիսի հայեցակարգերի քննարկմանը պետք է ներկա լինեն նախարարության այնպիսի ներկայացուցիչներ, որոնք իրենց մասնակցությունն են ունենում հայեցակարգի մշակման գործընթացին, իսկ Ա. Սարգսյանը միայն կատարածու է։

«Ավելի նեղ քննարկման ժամանակ համոզվեցինք, որ տարածքային համաչափ զարգացվածության խնդիրը ավելի շուտ պետք է լիներ մեր ուշադրության կենտրոնում, սակայն այժմ հայեցակարգն արդեն ուսումնասիրված և գնահատված է։ Այն կնվազեցնի այս կամ այն նախարարի, գյուղապետի կամ քաղաքական գործչի կողմնապահությունը որևէ տարածաշրջանի նկատմամբ»,- ընդգծեց ՀՀ հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը, ով, սակայն, լավատես չէ, թե այս հայեցակարգի կատարմամբ կվերանան անհամաչափ զարգացած տարածքներում բնակվող մարդկանց խնդիները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում