Thursday, 25 06 2026
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞

ԱԻՆ-ը կողքից նայելո՞վ է որոշում շենքերի սեյսմակայունությունը (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատասխանատու չէ նորակառույց շենքերի սեյսմակայունության համար: Այս մասին այսօր Արմատ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը:

Ընդ որում, պարոն Պետրոսյանն ասուլիսի ժամանակ հակասեց ինքն իրեն՝ սկզբում հայտարարլով, որ Հյուսային պողոտայի շենքերը կառուցված են բարեխղճորեն և կարող են դիմանալ 9 բալանոց երկրաշարժին, ապա ասելով, որ իրենք ընդհանրապես ընդգրկված չեն նորակառույցների հետ կապված որևէ գործընթացում և ոչ մի պատասխանատվություն չեն կրում դրանց համար:

«Բարձրահարկերը կառուցվում են բավականին բարեխիղճ ձևով, ցեմենտը որակով է, ամրանները նորմալ են, և այդ նորակառույց բարձրահարկ շենքերը կարող են դիմանալ 9 բալանոց երկրաշարժի ազդեցությանը: Կառուցողը լիցենզավորված կազմակերպություններն են, բայց լիցենզիաները տրվում են քաղաքաշինության նախարարության կողմից, իսկ կառուցման ընթացքը վերահսկում է նույն նախարարության կազմում գտնվող տեսչությունը: Այս գործընթացից սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը դուրս է թողնված, կամ դուրս է մնացել, և մենք կցանկանայինք, որ մեր մասնագետներին նույնպես ընդգրկեն բազմաբնակարան շենքերին առնչվող գործընթացներին՝ սկսած նախագծումից, կառուցումից և հետագայում նաև շահագործումից, որովհետև ստացվում է, որ այդ ամենը արվում և վերահսկվում է նույն գերատեսչության կողմից:

Մենք պատասխան ենք տալու այդ ոլորտի համար, բայց մենք չունենք համապատասխան լծակներ, որ այսօր կիրառենք և հետո կարողանանք ասել, որ մենք հետազննել ենք, եզրակացություն ենք տվել, մենք տեր ենք կանգնում»,- ասաց Պետրոսյանը:

«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ո՞վ է պատասխանատու Հյուսիսային պողոտայի այսօրվա վիճակի համար (շենքերի պատերը քանդվում են), Պետրոսյանն ասաց. «Ով, որ կառուցել է, նա էլ պատասխանատվություն է կրում: Եթե մենք չենք մասնակցել իմ ասած աշխատանքներին և փուլերին, մենք ի՞նչ պատասխան տանք: Պատասխան կտան նրանք, ովքեր կառուցել են, նրանք, ովքեր լիցենզիա են տվել, նրանք, ովքեր ընդունել են: Հիմա բոլոր աշխատանքները կատարում են տարբեր կառույցներ, որոնք նույն նախարարության կազմում են: Պետք է վերահսկողություն լինի մեկ այլ նախարարության կողմից, ոչ թե այդ ամբողջ գործառույթը մի կենտրոնից ուղղորդվի, մի կենտրոնից վերահսկվի: Մոնոպոլիան, մենք գիտենք, որ ոչ մի լավ արդյունքի չի բերում»:

Պարոն Պետրոսյանն ասաց նաև, որ անկախ այն բանից, որ իրենք իրավասու չեն որևէ վերահսկողություն իրականցնել, իրենց մասնագետները հետաքրքրությունից դրդված երբեմն գնում են, կողքից նայում ու վստահեցնում, որ կառույցները սեյսմակայուն են:

«Նոր կառույցները մեր մասնագետները գնացել են, տեսել են, զննել են, բայց ոչ պաշտոնապես: Դե հետաքրքիր է: Եթե դուք ձեր կողքի բակում կառուցվող շենքը նայում եք, որպես քաղաքացի, ոչ որպես մասնագետ, ձեզ հետաքրքիր է, ձեզ ո՞վ կարող է բան ասել»,- ասաց Հրաչյա Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում