Կատալոնական «Բարսելոնա»-ն դիմում է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ տրանսֆերային պատուհանից դուրս դարպասապահի տրանսֆեր իրականացնելու թույլտվության խնդրանքով:
Պատճառը Վիկտոր Վալդեսի վնասվածքն է: Իսպանացի դարպասապահը երկար ժամանակով շարքից դուրս է մնացել:
La Opinion de Malaga-ի տեղեկություններով՝ «Բարսելոնա»-ն պայմանագիր է ստորագրելու «Մալագա»-ի դարպասապահ Վիլի Կաբալյերոյի հետ, ով հանդես է գալիս «Մալագա»-ում: ԻՖՖ-ի պատասխանը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն արգելել է «Բարսելոնա»-ին առաջիկա 1 տարվա ընթացքում տրանսֆերներ իրականացնել՝ մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ստորագրման կանոնակարգը խախտելու համար:







































