Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին հայտարարությամբ:
Թրամփը նշել է, որ սա լուրջ հայտարարություն է, որն անհրաժեշտ է վերլուծել:
«Մենք շատ հիասթափված ենք հայտարարությամբ, որը ՆԱՏՕ-ին է վերաբերում»,- նշել է նա:
Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն կորցրել է իր դաշնակիցների միջև համակարգումը, ինչը միության «ուղեղի մահվան» է բերել: