Նյու Յորքի ոստիկանական դեպարտամենտը հայտնել է մուսուլմանական համայնքներին լրտեսող ծրագրի փակման մասին՝ հաղորդում է BBC-ն:
Այդ ծրագրի շրջանակներում ոստիկանության հատուկ ստորաբաժանումը մուսուլմանական համայնքներ էր ուղարկում քաղաքացիական հագուստներով դետեկտիվների, ովքեր գաղտնալսում էին նրանց զրույցները և նշում մուսուլմանական թաղամասերում բնակիչների ամենօրյա հանդիպման վայրը:
Այս գործողությունները քննադատել են իրավապաշտպան կազմակերպությունները և տեղիք տվել մի շարք դատական հայցերի:







































