Google ընկերությունը իր ծառայությունների տրամադրման պայմաններում նոր կետ է ավելացրել՝ բացատրելով, թե ինչու է սկանավորում և վերլուծում Gmail էլեկտրոնային փոստի հաղորդագրությունները, գրում է hitech.vesti.ru-ն: Ինչպես ասվում է ծառայությունների մատուցման փոփոխված կանոններում՝ դա արվում է հենց օգտատերերի շահերից ելնելով՝ պաշտպանելով նրանց վիրուսներից, որոնումների անհատական արդյունքների հրապարակումից և զանազան հայտարարություններից, ասվում է ապրիլի 14-ից ուժի մեջ մտած փաստաթղթում:
Թարմացված կանոնների խնդիրը՝ Google-ի գաղտնիության քաղաքականությունն ավելի հասկանալի դարձնելն է: Խոշորագույն ինտերնետ-որոնողական համակարգը մշտապես քննադատվում է մարդու իրավունքները պաշտպանող ակտիվիստների կողմից: Նրանք պնդում են, որ հաղորդագրությունների ավտոմատ սկանավորումը նույնն է, ինչ առանց օգտատիրոջ թույլտվության նրա հաղորդագրությունների գաղտնազերծումը:











































