Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Սնանկության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց. «Չեմ կարծում, որ արդարադատության նախարարությունը լավագույն վերահսկողն է սնանկությամբ գործով զբաղվողների: Չեմ կարծում, որ այս շտկումներով մենք Doing Business-ում առաջընթաց կունենանք՝ հետընթաց ենք ունենալու»:
Նրա խոսքով՝ ավելորդ կոռուպցիոն ռիսկ է առաջանում. «Հետևաբար խորհուրդ չէի տա միջամտել ինքնավար մարմինների գործունեությանը: Ես չեմ տեսնում քաղաքացու շահերից բխող լուրջ փաստարկներ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































