Գյումրիի նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր՝ իբրև քաղաքապետ պաշտոնավարման տարիներին: Նա շեշտել է՝ ըստ վիճակագրության՝ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության ամենաոչկրիմինալ հանցագործություն կատարած քաղաքը Գյումրին էր:
«Իմ օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել, էնքան հարգանք ենք ունեցել, որ եթե ջահելները իրար հետ խնդիր են ունեցել, ես խաբար եմ արել, որ՝ ներեք, համերաշխ եղեք, ջիգյարով եղեք, և թաղերը իրար հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել»,-նշեց Ղուկասյանը:









































