Sunday, 07 06 2026
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր

Մի քանի «սռոկ» դատված Սվետը Սբ․Գր․Լուսավորիչ եկեղեցում գողացել է հարևանուհու ողջ ոսկեղենը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվում է Սվետլանա Սարդարյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Կոտայքի մարզի Արտամեդ գյուղի 47-ամյա բնակչուհի Սվետլանան Երևանում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տուժողի՝ տիկին Մանուշակի (անունը փոխված է) պայուսակից հափշտակել է 400 դոլար և 777 հազար 400 դրամի ոսկե զարդեր՝ տուժող կնոջը պատճառելով 950 հազար դրամի գույքային վնաս:

Սվետլանա Սարդարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Սվետլանա Սարդարյանը գտնվում է կալանքի տակ:

Այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Սվետլանան միջնորդեց իրեն ապահովել հանրային պաշտպանով: Ամբաստանյալի միջնորդությունը բավարարվեց: Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի դատարանը Սվետլանայի շահերի պաշտպանության համար հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբանի ներգրավի:

Սվետլանան բարձրագույն կրթություն ունի, ըստ իր հայտարարության՝ սովորել է Ռուսաստանում: Նա «բարձրագույն կրթություն» ունի նաև քրեական ոլորտում. մի քանի անգամ դատապարտված է եղել:

Նախագահողը մինչև նիստի ավարտը հետաքրքրվեց մեղադրանքը պաշտպանող երիտասարդ դատախազուհուց, թե քրեական գործում առկա՞ է արդյոք ամբաստանյալի անձը հաստատող փաստաթուղթ:

Մեղադրողը աշակերտուհու նման արձագանքեց. սկզբում կմկմաց, հետո էլ ընդունեց, որ նման փաստաթուղթ չկա: «Իսկ ինչպե՞ս ենք մարդուն դատելու՝ առանց նրա ինքնությունը հաստատող փաստաթղթի»,- հարցրեց նախագահողը:

Հստակ պատասխան չստանալով՝ նախագահողը պահանջեց, որ մեղադրանքի կողմը հաջորդ դատական նիստին ներկայացնի ամբաստանյալ Սվետլանա Սարդարյանի անձը հաստատող փաստաթուղթ:

Մեղադրողը դժվարացավ կողմնորոշվել նաև պատշաճ կերպով ծանուցված, սակայն դատական նիստին անհայտ պատճառով չներկայացած վկայի վերաբերյալ դատարանի հարցին պատասխանելիս: Անվստահ առաջարկեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը: «Ա՞յդ է պահանջում օրենքը»,- հարցրեց նախագահողը և որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել բացակայող վկային:
Այսօրվա նիստն այսքանով ավարտվեց:

Մեր զրույցի ժամանակ տուժող կինը պատմեց այս գողության անհավանական թվացող պատմությունը: Գող կնոջ «հնարամտության» և տուժողի պարզամտության հետ միասին այս գործում կան հանգամանքներ, որոնք բոլորի հետ կարող են պատահել:

Տուժողը՝ տիկին Մանուշակը, ջերմուկցի է: Երկար տարիներ իր մեծ ընտանիքի՝ երեխաների, թոռների հետ Ջերմուկում ունեցած տունը թողել, Երևանում վարձով են բնակվում, որ աշխատանքի հնարավորություն ունենան:

Նրանք Շենգավիթում, սեփական մի տան առաջին հարկի սենյակներ են վարձակալել: «Մեր լավ տունը Ջերմուկում թողած՝ էստեղ կռիսանոցում ենք ապրում: Ի՞նչ անենք, էրեխեքս էստեղ են աշխատում, ես էլ նրանց կողքին եմ… Արդեն երկու օր է՝ տուն կռիս ա մտնում, չենք կարողանում բռնել»,- ասաց Մանուշակը:

Չնայած տուն մտնող կռիսին, չնայած գողության արդյունքում ունեցած նյութական մեծ կորուստին՝ Մանուշակը լավատես կին է: Նա զայրացած, բայց անքեն էր պատմում տեղի ունեցածը:

Դեպքից մոտ տասն օր առաջ Մանուշակենց բակում էր հայտնվել նոր վարձով բնակչուհի: Նա ներկայացել էր Ալինա անունով: Պատմել էր, թե ամուսինը զոհվել է վթարից, ինքը մնացել է մենակ: Ներկայացել էր որպես դժբախտ, ազնիվ ու կրթված կին: Նրան անմիջապես շրջապատել էին հոգատարությամբ, հատկապես Մանուշակը մշտապես հոգ էր տարել «Ալինային», հաց ու ջուր տվել իր տանը, անկեղծորեն սիրտը բացել նորահայտ հարևանուհու առաջ:

Դեպքը նոյեմբերին է տեղի ունեցել:

Դեպքից մի քանի օր առաջ «Ալինան» Մանուշակին ասել է, թե մի երկու կտոր ոսկեղեն ունի, անհանգստանում է, այդ բակը հուսալի՞ բակ է, գող-մող չկա՞:

Մանուշակը անկեղծորեն գովաբանել է իրենց բակը, ասել, թե ոսկի մարդիկ են ապրում իրենց բակում: Ավելի լավ է՝ «Ալինան» իր ոսկեղենը լավ պահի, որ հետո ուրիշներին գող չհանի:
«Ես փոքր թոռներ ունեմ: Մտածեցի՝ կարող ա իր զարդերը կորցնի, էրեխեքի վրա գցի»,- ժպտալով բացատրեց Մանուշակը:

Ոսկեղենը լավ պահելու խորհուրդն ամրապնդելու և «Ալինային» լիովին համոզելու համար Մանուշակն իր օրինակն է բերել. «Ա՛յ, ես մեր ընտանիքի ամբողջ ոսկեղենն ու գումարը, մեր քսան տարվա հետ գցածը սումկիս մեջ դրած՝ հետս ման եմ ածում: Բա՜: Թե չէ վարձով տուն է, որ կորչի՝ ո՞ւմ կարող եմ մեղադրել»:

«Ալինան» գովաբանել է Մանուշակի մոտեցումը, ընդունել, որ դա է ճիշտ լուծումը…

Դեպքի օրը Մանուշակը «Ալինային» կանչել է իր տուն՝ սուրճ խմելու: Եվ «Ալինան» առաջարկել է, որ գնան եկեղեցի, այն էլ՝ քաղաքի կենտրոն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ: Գնան մոմ վառեն, աղոթեն:

Մանուշակն ուրախացել է, ասել, թե վաղուց եկեղեցի չի գնացել, մոմ չի վառել:

«Ալինան» իր «սրտաբացությունն» է ցուցադրել Մանուշակին: Տնից դուրս գալուց առաջ նա մի սրվակով օծանելիք է բերել ու մի լավ փչել Մանուշակի պարանոցին: «Գիտեր, որ ես դուխու գիժ եմ: Բերեց, թե՝ տես՝ ինչ լավ դուխի ա: Փչեց ու փչեց: Ես էլ ինձ լավ էի զգում, երջանի՜կ: Դեպքից հետո եմ հասկացել, որ էդ դուխու մեջ դեղ էր խառնել, երևի: Որովհետև ես մի ոգևորվել ոգևորվեցի, արդեն չէի հասկանում՝ ոնց եմ գնում: Ես հաստատ դեղի ազդեցության տակ էի…
Դուրս եկանք, ասի՝ եկեղեցի հասնող ավտոբուս նստենք: «Ալինան» թե՝ չէ, ես քեզ տաքսիով եմ տանելու եկեղեցի: Տաքսի բռնեց, տաքսու փողն ինքը տվեց: Հասանք եկեղեցի:
Եկեղեցու ներսում նստեցինք, նստեցինք, ասում եմ՝ ախչի՛ Ալին, արդեն գնանք մոմ վառելու: Նա էլ թե՝ «Ես մոմ վառելու մենակ եմ գնում, չեմ կարողանում մոմ վառել, եթե կողքիս մարդ կա: Դու գնա քո մոմերը վառի, արի, հետո ես կգնամ»:
Ես էլ ոգևորված տեղիցս վեր կացա, այ էս սումկեն էր, ուսիցս կախեցի, մեջն էլ՝ իմ ընտանիքի ամբողջ ոսկեղենն է, հետ գցած գումարը: Էս Ալինան թե՝ «Էդ սումկեդ ո՞ւր ես տանում: Տուր ինձ, ես ստեղ նստած եմ: Գնա մոմերդ վառի ու արի»:

Երեք հատ մոմ էի առել: Առանց երկար-բարակ մտածելու, խելքս մշուշված, ես իմ սումկեն իմ ձեռով տվեցի Ալինային, գնացի մոմ վառելու: Երկու մոմը վառեցի, բայց երրորդը վառելու ժամանակ ոնց որ թե մեկն ինձ ասի՝ գնա հասի, ոսկեղենդ տարան: Ես արագ մտա եկեղեցի, տեսնեմ՝ էլ ի՞նչ Ալինա: Սումկես բաց գցած էր նստարանին, մեջը ո՛չ ոսկեղեն կար, ո՛չ փող:

Կանայք կային, հարցրի, ասին՝ ուշադիր չեն եղել: Դուրս վազեցի, եկեղեցու մոտ ոստիկաններ կային, մոտեցա, պատմեցի, հետո գնացի ոստիկանություն, նորից պատմեցի: Ոստիկանությունում նոր խելքս կամաց-կամաց տեղն էկավ: Բայց մեր քսան տարվա հավաքածը կորավ-գնաց…»:

Մանուշակի կարծիքով՝ «Ալինան» մենակ չէր գործել: Տաքսիով եկեղեցի գնալու ճանապարհին նրան ինչ-որ մեկն անընդհատ զանգել է, «Ալինան» պատասխանել է՝ հա, հա: Մանուշակն էլ զարմացել է՝ էդ ո՞վ ա, որ էսքան զանգում ա քեզ…

Ըստ Մանուշակի՝ հնարավոր է, որ Աստված էլ իրեն է օգնել, քանի որ հանցագործն իրեն շշմեցրել, տաքսի էր նստեցրել: Կարող էր մի ամայի տեղ տանել, վրայի ոսկեղենն էլ հանել՝ ականջօղերը, մատանին, իրեն էլ կարող էր ֆիզիկական վնաս տալ կամ սպանել… Կամ իր տան տեղը կարող էր ցույց տալ հանցագործ ընկերներին…

Մանուշակը ցույց տվեց Սվետլանայի ձեռքը չընկած ու այդպիսով՝ փրկված իր ոսկեղենը՝ ականջօղերը, մատանին:

Ոստիկաններից գոհ էր Մանուշակը: Գող կնոջը հայտնաբերել էին: Պարզվել էր՝ ի՞նչ Ալինա: Իսկական անունը Սվետլանա է, ազգանունը՝ Սարդարյան: Ինքն էլ՝ մի քանի անգամ դատված…

Առերեսման ժամանակ Սվետլանան ընդունել է, որ գողացել է Մանուշակի ոսկեղենը, իսկ 400 դոլարը, իբր, չի տեսել ու չի գողացել:

Պատճառած վնասը Սվետլանան չի հատուցել: «Ի՞նչ ունի որ՝ ես չգիտեմ: Ես համոզված էլ չեմ, որ ոսկեղենս կվերադարձնի, վնասը կհատուցի: Թող դատվի: Երևի ինքն էլ բանտերին սովոր ա, իրա համար մեկ ա՝ բանտում ա, թե ազատության մեջ…»:

Այս ամբողջ պատմությունից հետո Մանուշակը ժպիտով հրաժեշտ տվեց: Ասաց, թե կյանքում իրական կորուստներ է ունեցել, ոսկեղենի կորուստը ամենացավալին չէ: Իհարկե, ուժեղ սթրեսի մեջ է եղել դեպքից հետո, հիմա էլ չի կարողանում հաշտվել կատարվածի հետ: Բայց կարևորը իր երեխաների ու թոռների առողջությունն է, իր ընտանիքի բարօրությունը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում