Monday, 13 05 2024
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին

Լավրովի այցի գլխավոր նպատակը քողարկված էր. Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերը Մոսկվայի համար գլխացավանք են

Սիրիայում ահաբեկիչները երեկ սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը՝ Աբրահամ Պետոյանին: Նրանք սպանվել են Դեր Զորում, երբ սեփական ավտոմեքենայով մեկնել էին օգնություն ցուցաբերելու Դեր Զորում ապրող մի քանի հայ ընտանիքների և տեղեկանալու համայնքի կյանքի մասին:

Հայաստանի կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը պատասխանեց․ «Նախ, ես ուզում եմ ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին ու սիրիահայ համայնքին։ Ես կարծում եմ, որ այս ամենի պատասխանատվությունը կրում է թուրքական կառավարությունը, որը սանձազերծեց այդ ռազմական ագրեսիան Հյուսիսային Սիրիայում, ինչի հետևանքով «Իսլամական պետության» շատ գրոհայիններ ազատության մեջ հայտնվեցին։ Այս ահաբեկչությունը, թե կոնկրետ ով է կազմակերպել կամ իրականացրել, դժվար է ասել, որովհետև դա կարող էին լինել նաև պրոթուրքական ջոկատները, որոնք հետո մեղքը գցել են «Իսլամական պետության» վրա։ Երկու դեպքում էլ այս ամեն ինչը հավասարապես դատապարտելի է։ Մենք միշտ էլ ասել են, որ թուրքական այս արկածախնդրությունը շատ բացասական հետևանքներ է ունենալու։ Ճիշտ է՝ հայկական համայնքի հետ աշխատանքներ տարվում են, ամեն ինչ արվում է, որ մարդիկ հնարավորինս լինեն անվտանգության մեջ, բայց պարզ է, որ այնտեղ պատերազմական գործողություններ են ընթանում, և հարյուր տոկոսանոց անվտանգություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրանք տեղափոխվեն Հայաստան։ Սակայն մենք չենք կարող նրանց պարտադրել․ նրանք ի վերջո կապված են այդ շրջանի հետ։ Ամեն դեպքում մենք կապի մեջ ենք ու շարունակելու ենք աջակցել մեր հայկական համայնքին»։

Իսկ քաղաքագետ Արկադի Վարդանյանն էլ ասաց․ «Ես կարծում եմ, որ սա ռուս-թուրքական ագրեսիվ պահվածքի արդյունք է, որովհետև դրա հետևանքով մի քանի հարյուր գրոհայիններ հայտնվել են ազատության մեջ։ Այդ ողբալի միջադեպը, իհարկե, վկայում է «Իսլամական պետության» շարունակվող գոյատևության մասին։ Որքան ես գիտեմ՝ «Իսլամական պետությունը» ստանձնել է այդ պատասխանատվությունը, բայց չեմ կարծում, որ դա ուղղված էր Հայաստանի կողմից իրականացվող մարդասիրական գործողություններին, որոնց մասնակցում են ընդամենը մի քանի հոգի մեր մասնագետներից։ Այստեղ ես ավելի շատ տեսնում եմ աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքներից մեկը, և իմ կարծիքով՝ առաջին պատասխանատուն Ռուսաստանն ու Թուրքիան են, որոնք իրենց վճռական քայլերով փորձում են իրենց ձեռքը պահեն Մերձավոր Արևելքի տարածքում տեղի ունեցող զարգացումների զարկերակին»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում