Ամստերդամում կկայանա լուսանկարիչների և ֆոտոլրագրողների World Press Photo – 2014 մրցանակաբաշխությունը: Այս մասին է գրում korrespondent.net-ը:
World Press Photo ամենահեղինակավոր ֆոտոմրցույթը հրապարակել է նրանց անունները, որոնց աշխատանքները անցած տարի ամենից շատ են ազդել աշխարհում իրադարձությունների վրա:
Այս տարի մրցույթին մասնակցել են 124 երկրներից ավելի քան հինգ հազար լուսանկարիչներ՝ ներկայացնելով ժյուրիին ավելի քան 100 հազար լուսանկար:
Ֆոտոմրցույթի ամենաբարձր մրցանակը ստացել է ամերիկացի լուսանկարիչ Ջոն Սթենմեյերը Ջիբութիի ափին աֆրիկացի ներգաղթյալների լուսանկարի համար: Լուսանկարում մարդիկ բարձրացնում են իրենց հեռախոսները, որպեսզի ազդանշան որսան հարևան Սոմալիից:










































