Մադրիդի «Ռեալ»-ի եզրային պաշտպան Մարսելոն, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից, չի կարող իր մասնակցությունն ունենալ ապրիլի 16-ին կայանալիք Իսպանիայի արքայական գավաթի «Բարսելոնա»-ի դեմ եզրափակիչ հանդիպմանը:
Marca-ի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստը մարզվել է ընդհանուր խմբից առանձին, անհատական ծրագրով: Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նախատեսում է պաշտպանության ձախ եզրը վստահել Ֆաբիո Կոենտարոյին:
Հիշեցնենք, որ Մարսելոյի նման «Բարսելոնա»-ի դեմ կարևորագույն հանդիպումը բաց կթողնի նաև թիմի առաջատար և լավագույն ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուն:










































