Ոչ մի ուժ չի կարող հարձակում իրականացնել հարևան երկրների վրա՝ օգտագործելով Ադրբեջանի տարածքը: Ինչպես հայտնում է haqqin.az-ը՝ այդ մասին Թեհրանում Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:
Նրա խոսքով՝ հարևան երկիրներին Ադրբեջանի տարածքից վտանգ չի սպառնում:
«Մենք դա թույլ չենք տա: Դա Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունն է, և այդ մասին մենք բացեիբաց հայտարարել ենք միջազգային և տարածաշրջանային կառույցներում»,- ասել է Հասանովը:
Նախարարն ընդգծել է, որ համաձայն երկրի սահմանադրության՝ Ադրբեջանի տարածքում չեն կարող տեղակայվել այլ երկրների ռազմաբազաներ:
Նա նշել է, որ Ադրբեջանին և Իրանին շատ բան է կապում, և երկու երկրների միջև միշտ եղել են ընկերական ու եղբայրական հարաբերություններ:










































