Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ նախագծի նպատակն է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց քանակը և ներառել նաև 15 հազար և ավելի քիչ բնակչություն ունեցող համայնքապետերին:
«Մենք սրանով կկարողանանք կանխարգելիչ միջոցառումներ կատարել կոռուպցիայի դեմ պայքարում և չարաշահումների հայտնաբերման գործում»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: