«Գահերի խաղը» սերիալի երկրպագուները Google Maps-ի օգնությամբ Վեստերոսի ինտերակտիվ քարտեզ են ստեղծել, գրում է The Guardian-ը:
Օգտատերերին առաջարկվում է անցնել տարբեր կերպարների ճանապարհներով և իմանալ՝ հատկապես որտեղ են ապրում սագայի հերոսները: Կերպարի անվան վրա սեղմելու դեպքում բացվում է «Սառույցի և կրակի» հանրագիտարանը:
Սերիալի որևէ հատվածի վրա սեղմելիս, որտեղ տվյալ պահին կանգ է առել սերիալի երկրպագուն, քարտեզը ցույց չի տա հաջորդ մասերում ներկայացված տեղեկությունը: Այդպիսով, օգտատերերը կարող են չվախենալ կրկնություններից, նշում է թերթը:
Նախագծի հեղինակները 2012-ին ստեղծված «Սառույցի և կրակի երգը» միացրել են Google-ի API քարտեզներին, ինչի շնորհիվ էլ քարտեզը դարձել է ինտերակտիվ, ասված է հոդվածում:













































