Ռուսաստանցի լրագրող և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նոր աշխատանք է առաջարկել հրաժարականի մասին հայտարարած Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։
Սիմոնյանը Մորալեսին գայթակղիչ աշխատանք է առաջարկել։ Մասնավորապես՝ նա ցանկանում է, որ Մորալեսը դառնա RT-ի՝ իսպաներենով հաղորդավար։
«Իսկ հետո կտեսնենք, թե ճակատագիրն ինչպես է դասավորվում»,-ընդգծել է Սիմոնյանը։
Այս առումով նա բերել է Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի օրինակը, որը RT-ում իսպաներենով հաղորդավար է աշխատում։