Ռուս երգիչ Պրոխոր Շալյապինի նախկին կինը՝ Տատյանա Գուդզևան, իր Instagram-ում տեղադրել է լուսանկար, որում երգիչը կանգնած է օրորոցի մոտ և գորովանքով նայում է իր որդուն՝ Ֆեոդորին:
Շալյապինի երկրպագուներն անմիջապես որոշել են, որ երգիչը վերջապես բաժանվել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջից՝ «կիևյան դաշնակահարուհի» Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից, որպեսզի Տատյանայի և իր որդու հետ ընտանիք ստեղծի:
Սակայն դա, Տատյանայի խոսքով, առայժմ անհնար է. Վիտալինայի ծրագրերի մեջ դեռ չեն մտնում Շալյապինի հետ վեճերը:
«Նա սիրահարված է նրան՝ ինչպես կատու: Կարծում եմ՝ նա ուղղակի բաց չի թողնի Պրոխորին: Ինձ համար կարևորն այն է, որ նա օգնի մեր որդուն: Ինձ համար դժվար կլինի միայնակ: Ես դեռ առաջին ամուսնությունից դեռահաս դուստր ունեմ:
Ցանկանում եմ հավատալ, որ Շալյապինը չի հրաժարվի իր որդուց: Փոքրիկն այնքան նման է հայրիկին»,- խոստովանել է նա թղթակցի հետ զրույցում:

Պարբերականը հիշեցնում է՝ Տատյանայի և Պրոխորի սիրո պատմությունը նման է մեքսիկական սերիալի: Կասկածելով աղջկան անհավատարմության մեջ՝ Շալյապինը լքում է նրան և գնում Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մոտ:
Վերջերս շիկահեր Տատյանա Գուդզևան սկանդալային երգչին պարգևել է որդի՝ Ֆեոդորին: Որ տղան Շալյապինի հարազատ որդին է՝ հաստատել է ԴՆԹ թեստը, որն արել է զույգը հեոռուստատեսային շոուներից մեկում:
Տատյանան նաև պատմել է, որ երբ հասկացել է, որ Շալյապինից երեխա է սպասում, նրանից դրամական օգնություն է խնդրել: Նա խոստացել է ծննդաբերության համար տալ 2 մլն ռուբլի, սակայն հետո նամակագրությունը տեսել է Վիտալինան, սկանդալ սարքել, և գումարը նախկին կինը չի ստացել:
Պրոխորի նախկին կինը վստահ է, որ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իր ամուսնուն գայթակղել է փողով և Մոսկվայում շքեղ բնակարանով: Նա արգելում է նախկին ամուսիններին հանդիպել:








































