Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

ՀՀ ԶՈՒ-ն համալրվում է նոր զինատեսակներով, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. ովքե՞ր են Հայաստանի ռազմական 4 գործընկերները

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կրկին լրագրողների խնդրանքով խոսել է ՀՀ Զինված ուժերի սպառազինման գործընթացի մասին՝ հայտարարելով, որ այդ գործընթացը շարունակվում է, և ՀՀ Զինված ուժերը թե՛ այս տարի և թե՛ հաջորդ տարի ձեռք են բերելու նոր և արդիականացված զինատեսակներ։

Ռազմական բյուջեն բավարար է

Պաշտպանության նախարարը նոյեմբերի 4-ին գնացել էր Ազգային ժողով՝ մասնակցելու բյուջետային քննարկումներին, և արտակարգ իրավիճակների նախարարի հետ միասին դռնփակ ռեժիմով ներկայացրել է գալիք տարվա ծրագրերը։ Բնականաբար, լրագրողներն առաջին հերթին հարցրել են 2020 թ. ՀՀ պետբյուջեի նախագծով նախատեսված ռազմական ծախսերի ծավալների մասին։ 2020-ի պետբյուջեի նախագծից հայտնի էր դարձել, որ Հայաստանի ռազմական ծախսերը, համենայնդեպս պետբյուջեի շրջանակներում, էապես չեն ավելանալու։ Այսինքն՝ եթե 2019 թ. պետբյուջեով ռազմական ծախսերի համար հատկացվել է  300 մլրդ 585 մլն 247 հազար դրամ, ապա 2020 թ. պետբյուջեի նախագծով, «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման շրջանակներում, նախատեսվում է ՀՀ ՊՆ-ին հատկացնել 301 մլրդ 167 մլն 213 հազար դրամ։

Ելնելով այս թվերից՝ լրագրողները հետաքրքրվել են նախարարից, թե հաջորդ տարվա համար նախատեսված ռազմական ծախսերը նա բավարար համարո՞ւմ է։ Տոնոյանը պատասխանել է, որ ինքը, որպես պաշտպանության նախարար, իհարկե կուզենար կրկնապատկել և եռապատկել ռազմական բյուջեն, բայց հաշվի առնելով մեր տնտեսական հնարավորությունները՝ այսօրվա բյուջեն բավարար է, որ մենք բոլոր մարտահրավերներին արձագանքենք պատշաճ ձևով։

Ո՞ր երկրներից է Հայաստանը զենք ձեռք բերում

Ինչ վերաբերում է սպառազինության ձեռք բերման հարցին՝ Դավիթ Տոնոյանն ասել է. «Այսօր ՀՀ Զինված ուժերը ձեռք են բերում մեծամասամբ նոր զինատեսակներ, նոր, արդիականացված զինատեսակներ։ Ե՛վ 2019 թվականին, և՛ 2020 թվականին պայմանագրային ու վարկային ծրագրերի միջոցով ձեռք են բերվելու միայն ու միայն նոր և արդիական կարողություններ»։

Հարցին, թե ո՞ր երկրից են ձեռք բերվելու այդ զինատեսակները, նախարարը պատասխանել է. «Տարբեր երկրներից։ Մտքում 4 երկիր պահեք»։

Հայաստանին պետք է ցանկացած զինատեսակ

Սրանք, իհարկե, բավական հետաքրքիր մեկնաբանություններ են։ Այդ թվում՝ արժե պարզել, թե Ռուսաստանի Դաշնությունից բացի՝ Հայաստանի մյուս երեք ռազմատեխնիկական գործընկերները ո՞ր պետություններն են։

Բայց մինչ այդ անդրադառնանք նոր զինատեսակների ձեռք բերման հարցին։ Վերջին մեկ տարվա ընթացքում այս հարցի մասին շատ ենք գրել, բայց նոր բան մինչ օրս չի հաջողվել պարզել։ Միակ հայտնի բանն այն է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել առնազն 4 միավոր ռուսական ռազմական ինքնաթիռներ՝ Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնք Հայաստան կբերվեն տարեվերջին կամ 2020 թ. սկզբին։ Այլ ժամանակակից զինատեսակների, ռազմական տեխնիկայի ձեռք բերման մասին բաց աղբյուրներում տեղեկություններ չկան, և կարելի է միայն ենթադրություններ անել։

Ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը Սու-30 կործանիչներին ավելացնում է «Տոռ-Մ2» ինքնագնաց զենիթահրթիռային համալիրները, որոնց մատակարարման առնչությամբ ևս գործնականում կասկած չկա։

Իսկ Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն, ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի տեսակետը այս հարցի վերաբերյալ հստակ է՝ Հայաստանին պետք է ցանկացած զինատեսակ՝ բացի ռազմածովային սպառազինությունից, քանի որ Հայաստանը ո՛չ ծով ունի, ոչ էլ նավատորմ։ Սակայն Խրամչիխինը ևս չգիտի, թե Սու-30-ից բացի՝ Հայաստանը ի՞նչ այլ զինատեսակներ է պատրաստվում ձեռք բերել Ռուսաստանից։

https://www.fbnews.am/img.php?url=http%3A%2F%2Fararatnews.am%2Fwp-content%2Fuploads%2F2016%2F05%2Fxramchixin.jpg

Բելառուս, Ֆրանսիա, Չինաստան…

Ինչ վերաբերում է մյուս գործընկերներին՝ Ալեքսանդր Խրամչիխինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դժվարանում է ասել, թե ուրիշ ո՞ր երկրներից է Հայաստանը զենք գնում և ի՞նչ զինատեսակներ։ Այդուհանդերձ, ռազմական փորձագետը ենթադրում է, որ խոսքը Բելառուսի և եվրոպական մի քանի երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի մասին է։

«Հարցն այստեղ այն է, թե նո՞ր սպառազինություն է գնվելու, թե՞ օգտագործված։ Ռուսաստանի զենքը նոր է, իսկ մյուսներինը կարող է օգտագործված լինել։ Հնարավոր է՝ Հայաստանը համագործակցում է, օրինակ, Ֆրանսիայի հետ, որից որոշ համակարգեր կարող են գնված լինել։ Ֆրանսիան լայնորեն առևտուր է անում բոլորի հետ և ընդհանրապես դրա հետ կապված քաղաքական խնդիրներ չունի։ Բայց հստակ անուն տալու համար պետք է ավելի կոնկրետ իմանալ»։

Չի բացառվում, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նկատի է ունեցել նաև Չինաստանը, որի հետ մեր երկիրն ունի որոշ  համագործակցություն ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական ոլորտներում։ Չինաստանը բավական հեռանկարային ուղղություն է Հայաստանի համար ոչ միայն քաղաքական, տնտեսական ոլորտներում, այլև ռազմական ոլորտում։ Առավել ևս չինական զենքը, ինչպես Ալեքսանդր Խրամչիխինն է ասում, «ազգակից է ռուսական զենքին»։ Եվ եթե հաշվի առնենք, որ հայկական բանակը հիմնականում զինված է հենց ռուսական զենքով, չինական զինատեսակներն ու տեխնիկան միանգամայն կարող են նախընտրելի լինել։

Իսկ այն փաստից, որ 2020 թ. բյուջեով մեր երկրի ռազմական ծախսերը էապես չեն ավելանալու, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը եզրակացնում է, որ Հայաստանը Ռուսաստանից զենք է ձեռք բերում տրամադրված վարկով, արտոնյալ գներով, իսկ այլ երկրներից հավանաբար կգնի գործածված զինատեսակներ, քանի որ միայն օգտագործված զենքը կարող է էժան լինել։

«Այսօր նոր զենքը էժան չի լինում»,- ասում է Խրամչիխինը։

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի

Այս համատեքստում Խրամչիխինն անդրադարձավ նաև Ադրբեջանին, որը մոտ 20 տոկոսով ավելացրել է իր հաջորդ տարվա ռազմական բյուջեն։ Ռուսաստանցի մասնագետի կարծիքով՝ սա, բնականաբար, նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։

«Բնականաբար, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Նա միշտ էլ պատրաստվել է դրան։ Իսկ ի՞նչ էիք սպասում։ Ադրբեջանը Ղարաբաղն է ուզում, իսկ դուք չեք ուզում այն տալ։ Այլ տարբերակ չկա։ Բնականաբար, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»,- նշեց փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում